Բոտոքս և բիոռևիտալիզացիա. ո՞րն է տարբերությունը և կարելի՞ է դրանք կատարել նույն օրը

Կնճիռների հարթեցումն ու խոնավեցումն ապահովվում են բոտոքսի և բիորևիտալիզացիայի համակցմամբ։ Մենք պահպանում ենք Ձեր դեմքի թարմությունն ու առաձգականությունը։

Կոսմետոլոգիական շուկայում կան հարյուրավոր պրոցեդուրաներ, սակայն երկու անվանում հնչում են ամենից հաճախ՝ բոտոքս և բիորևիտալիզացիա: Երկուսն էլ ներարկումային են և ուղղված են երիտասարդացմանը, սակայն դրանց ազդեցության մեխանիզմն ու ցուցումները լիովին տարբեր են:

Բոտուլինոթերապիա. ինչպե՞ս է այն գործում

Բոտուլինոթերապիան A տիպի բոտուլոտոքսինի ներարկումն է դեմքի որոշակի մկանների մեջ: Պրեպարատը ժամանակավորապես արգելափակում է նյարդային իմպուլսի փոխանցումը մկանին. վերջինս թուլանում է և դադարում կծկվել նախկին ինտենսիվությամբ, ինչի արդյունքում այդ կծկման հետևանքով առաջացած կնճիռը հարթվում է:

Բոտոքսն արդյունավետ է.

  • Միմիկական կնճիռների համար՝ միջհոնքային ծալքեր, «սագի թաթիկներ», ճակատի գծեր:
  • Հոնքերի դիրքի և բերանի անկյունների շտկման համար:
  • Ակտիվ միմիկա ունեցող գոտիներում նոր կնճիռների առաջացման կանխարգելման համար:
  • Հիպերհիդրոզի (չափից ավելի քրտնարտադրության) բուժման համար:

Արդյունքը նկատելի է դառնում 3–7 օրվա ընթացքում և վերջնական ձևավորվում է երկու շաբաթ անց: Էֆեկտը պահպանվում է 4-ից 8 ամիս:

Բիորևիտալիզացիա. ինչպե՞ս է այն գործում

Բիորևիտալիզացիան հիալուրոնաթթվի ներարկումն է մաշկի մակերեսային շերտերի (դերմայի) մեջ: Նպատակը ոչ թե մկանների թուլացումն է, այլ մաշկը ներսից սնուցելն ու խոնավեցնելը և սեփական կոլագենի սինթեզը խթանելը:

Բիորևիտալիզացիան ցուցված է.

  • Մաշկի չորության և ջրազրկման դեպքում:
  • Մաշկի գույնի խամրածության և ձգվածության զգացողության ժամանակ:
  • Արևայրուքից, սթրեսից կամ հիվանդությունից հետո մաշկի վերականգնման համար:
  • Տարիքային փոփոխությունների կանխարգելման համար:

Առաջին արդյունքները՝ մաշկի թարմությունն ու փայլը, տեսանելի են մի քանի օր անց: Լիարժեք կուրսը սովորաբար բաղկացած է 2-4 այցից:

Գլխավոր տարբերությունը. մկանն ընդդեմ մաշկի

Կարճ ձևակերպմամբ՝ բոտոքսն աշխատում է մկանի հետ, իսկ բիորևիտալիզացիան՝ մաշկի: Հենց այդ պատճառով դրանք հաճախ նշանակվում են միասին՝ դրանք լրացնում են միմյանց: Բոտոքսը վերացնում է միմիկական կնճիռները, իսկ բիորևիտալիզացիան վերադարձնում է մաշկի առաձգականությունն ու խոնավությունը:

Կարելի՞ է կատարել երկու պրոցեդուրաները նույն օրը

Այո, մի շարք դեպքերում դա հնարավոր է, եթե ներարկման գոտիները չեն համընկնում: Օրինակ՝ բոտոքս՝ ճակատի շրջանում, և բիորևիտալիզացիա՝ այտերի և բերանի շուրջ: Սակայն, եթե գոտիները համընկնում են, բժիշկը կարող է խորհուրդ տալ պրոցեդուրաների միջև պահպանել 2 շաբաթ ընդմիջում:

Maletti Clinic-ում բոլոր ներարկումային միջամտությունները կատարվում են բացառապես բժիշկ-կոսմետոլոգների կողմից, ինչը թույլ է տալիս ճիշտ պլանավորել համակցումը և հասնել առավելագույն արդյունքի: