Maletti Clinic-ում իրականացնում ենք ստոմատոլոգիական ծառայություններ յուրաքանչյուր բարդության խնդիրների համար: Մեր կլինիկայում աշխատող ստոմատոլոգները կօգնեն ձեզ ունենալ առողջ և գեղեցիկ ժպիտ՝ կիրառելով գերժամանակակից բուժման մեթոդներ։

Ի՞նչ ստոմատոլոգիական ծառայություններ են իրականացվում Maletti Clinic-ում

  • Բերանի խոռոչի հիգիենա՝ բնական և արհեստական ատամների ատամնաքարերի մաքրում
  • Ատամների սպիտակեցում՝ ZOOM4
  • Վինիրներ և շապիկներ
  • Կծվածքի շտկում՝ բրեկետներ
  • Ատամնային իմպլանտացիա

Ներկայացված ծառայությունները ներառում են բոլոր անհրաժեշտ պրոտոկոլները՝ ձեր բերանի խոռոչի առողջությունն ապահովելու համար:

Ատամների բուժում և պրոֆիլակտիկա

Ատամների պլոմբավորում, կարիեսի բուժում և ատամնաքարի հեռացում՝ ձեր բերանի խոռոչի առողջությունը պահպանելու համար:

Էսթետիկ ստոմատոլոգիա

Ատամների սպիտակեցում, գեղագիտական վերականգնում և պրոթեզավորում՝ ձեր ժպիտը դարձնելու շլացուցիչ և բնական:

Վիրաբուժական ստոմատոլոգիա

Խնդրահարույց և իմաստության ատամների հեռացում, լնդերի վիրահատական բուժում և այլ վիրաբուժական միջամտություններ՝ ձեր բերանի խոռոչի առողջությունը վերականգնելու համար:

Օրթոդոնտիա

Ատամների ճիշտ դասավորություն և հարմարեցում, օրթոդոնտիկ համակարգերի միջոցով (բրեկետներ, կապաններ),՝ ձեր ժպիտը դարձնելու ավելի հարմարավետ և գեղեցիկ:

Ինչո՞ւ են պացիենտները ընտրում Maletti Clinic-ը ատամների բուժման համար

Բարձր որակավորում և փորձ

Մեր ստոմատոլոգները բարձրագույն կրթությունից բացի մշտապես մասնակցում են մասնագիտական վերապատրաստումների՝ ձեռք բերելով որակյալ միջազգային փորձ:

Անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտին

Մենք ուշադրություն ենք դարձնում յուրաքանչյուր պացիենտի պահանջմունքներին և ստեղծում անհատական բուժման պլան՝ ապահովելով առողջ և բնական ժպիտ։

Հարմարավետ միջավայր

Maletti Clinic-ում մենք ձգտում ենք ապահովել հարմարավետ և բարենպաստ միջավայր՝ պացիենտներին առաջարկելով որակյալ բուժում և հոգատար վերաբերմունք:

Եթե ցանկանում եք ստանալ որակյալ ստոմատոլոգիական օգնություն կամ խորհրդատվություն, կապվեք մեզ հետ։ Մենք կօգնենք վերականգնել ձեր ժպիտի առողջությունն ու գեղեցկությունը։

Գնացուցակ