Կենսագրություն

Կրթություն

  • 1994-2000 թթ. - Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Բուժական գործ» ֆակուլտետ
  • 2003-2005 թթ. - Կլինիկական օրդինատուրա, ճառագայթային ախտորոշում
  • 2007 թ. - Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան ազգային առողջապահական ինստիտուտ, ՈՒՁՀ (սոնոգրաֆիա) բժշկի որակավորում
  • 2014 թ. - Դասընթաց՝ «Դոպլեր դուպլեքս հետազոտման մեթոդ»
  • 2019 թ. - Դասընթաց՝ «Հոդերի գերձայնային հետազոտություն»

Աշխատանքային փորձ

  • 2013 թ.ից մինչ այսօր - Maletti Clinic
  • Ուլտրաձայնային ախտորոշման ոլորտում՝ 12 տարվա փորձ

Մասնագիտացում

  • Որովայնի և հետորովայնամզային տարածության օրգանների ՈՒՁՀ (լյարդ, լեղապարկ, փայծաղ, ենթաստամոքսային գեղձ, երիկամներ, միզապարկ և այլն)
  • Փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ՝ կանանց մոտ (արգանդ, ձվարաններ), տղամարդկանց մոտ (շագանակագեղձ, ամորձիներ)
  • Ֆոլիկուլոմետրիա
  • Հղիության հաստատում
  • Կրծքագեղձերի, թքագեղձերի, վահանաձև գեղձի, ավշային հանգույցների հետազոտություն
  • Պերիֆերիկ անոթների դուպլեքս հետազոտություն
  • Հոդերի ՈՒՁՀ՝ արթրիտներ, արթրոզներ, բորբոքային ախտահարումներ, ջլերի և կապանների վնասվածքներ
  • Փափուկ հյուսվածքների հետազոտություն