Maletti Talks-ի տասներորդ էպիզոդի հյուրն է Balance Marketing Studio-ի հիմնադիր, ռազմավարական մարքեթինգի մասնագետ Լուսինե Կանեցյանը: Այս թողարկման ընթացքում մենք փորձել ենք հասկանալ, թե ինչպես պետք է կառուցվի հաղորդակցությունը մի ոլորտում, որտեղ գործ ունենք մարդու կյանքի, առողջության և ինքնագնահատականի հետ:
Քննարկվող հիմնական թեմաները․
- Բժշկությունը չի կարելի ուղղակի «վաճառել»․ Ի տարբերություն այլ ոլորտների, բժշկական մարքեթինգը չի կարող հիմնված լինել միայն վաճառքների վրա: Էսթետիկ բժշկությունն ուղիղ կապ ունի մարդու ինքնագնահատականի և կյանքի որակի հետ, ուստի այստեղ մոտեցումը պետք է լինի շատ ավելի նուրբ և պատասխանատու:
- Թրենդներ թե՞ թիրախային լսարան․Արդյո՞ք բժիշկը պետք է լինի TikTok-ում և հետևի բոլոր թրենդներին: Լուսինե Կանեցյանը բացատրում է, որ մարքեթոլոգի դերը ոչ թե թրենդային պարերն են, այլ հասկանալը, թե որտեղ է ժամանակ անցկացնում իրական թիրախային լսարանը և ինչպես ներկայանալ նրանց լուրջ ու վստահելի ձևով:
- Էթիկան որպես ռազմավարություն․ Բժշկության մեջ ազնվությունը լավագույն մարքեթինգն է:
- Մարքեթինգի և հոգեբանության բալանսը․ Ինչու՞ է անձնական բրենդի համար կարևոր «արքետիպի» ընտրությունը: Առանց հստակ հոգեբանական հիմքի՝ բրենդի ձեռագիրը կորչում է:
Դիտե՛ք այս թողարկումը՝ բացահայտելու համար բժշկական բրենդինգի գաղտնիքները և վստահության վրա հիմնված մարքեթինգի կարևորությունը: