Maletti Talks-ի ութերորդ էպիզոդի հյուրն է բժիշկ-մաշկավեներաբան Էմիլ Միրզոյանը: Այս թողարկումը նվիրված է մի թեմայի, որի մասին հաճախ լռում են, բայց որը վերջին տարիներին դարձել է համաշխարհային առաջնահերթություն: Մենք խոսել ենք սեռավարակների տարածվածության, դրանց ախտորոշման բարդությունների և ժամանակակից բժշկության հնարավորությունների մասին:
Քննարկվող հիմնական թեմաները․
- Սեռավարակների անսպասելի աճը․ Չնայած տեխնոլոգիական զարգացմանը, աշխարհում նկատվում է սեռավարակների աննախադեպ «բում»: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջին անգամ սեռավարակները հայտարարել է գլոբալ պրիորիտետ՝ կոչ անելով բարձրացնել զգոնությունը:
- Սիֆիլիս․ լիովին բուժելի, բայց վտանգավոր․ Սիֆիլիսը բուժելի է, սակայն պահանջում է մասնագիտացված մոտեցում:
- ՄԻԱՎ-ի հետ կապված վախերի հաղթահարումը․ 21-րդ դարում ՄԻԱՎ-ն այլևս դատավճիռ չէ: Ժամանակակից հակառետրովիրուսային թերապիայի շնորհիվ վարակակիրները կարող են ապրել երկար ու լիարժեք կյանքով, ունենալ առողջ երեխաներ և չվարակել դիմացինին: Հայաստանում անհրաժեշտ դեղորայքը տրամադրվում է անվճար:
- Պաշտպանվելու 3 ոսկե կանոնները․ Ինչպե՞ս զերծ պահել ընտանիքը սեռավարակներից:
Դիտե՛ք այս թողարկումը՝ ստանալու համար ճշգրիտ տեղեկատվություն ձեր սեռական առողջության և անվտանգության մասին: