Maletti Talks-ի վեցերորդ էպիզոդի հյուրն է սննդաբան Անի Խաչատրյանը: Այս թողարկման ընթացքում մենք խորությամբ ուսումնասիրել ենք մեր սննդային վարքը և այն սխալ շղթաները, որոնք փոխանցվում են ընտանիքներում: Ինչպե՞ս փոխել կենսակերպը և դառնալ ավելի առողջ՝ առանց անիմաստ վախերի:
Քննարկվող հիմնական թեմաները․
- Ճարպակալման միտումները տղամարդկանց մոտ․ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ճարպակալումն ավելի շատ աճում է տղամարդկանց մոտ, մինչդեռ կանայք սկսել են ավելի գիտակցաբար հետևել իրենց կազմվածքին և առողջությանը: Տղամարդիկ հաճախ դիմում են մասնագետի միայն այն ժամանակ, երբ արդեն առկա են լուրջ առողջական խնդիրներ:
- Առողջ սովորույթներ 3 տարեկանից․ Երեխաների հետ պետք է խոսել մեծի պես: Բացատրելով սննդի բաղադրությունը, շաքարավազի վնասակարությունը և սովորեցնելով կարդալ պիտակները՝ մենք երեխայի մեջ ձևավորում ենք ճիշտ ընտրություն կատարելու մշակույթ:
- 3 սովորություն, որոնք պետք է փոխել հենց հիմա․
Դիտե՛ք այս թողարկումը՝ ձեր ընտանիքի սննդային վարքը դրականորեն փոխելու և առողջ կենսակերպ սկսելու համար: