Maletti Talks. 01 | Ո՞րն է իրական գեղեցկությունը

Maletti Talks. 01 | Ո՞րն է իրական գեղեցկությունը

Maletti Talks-ի առաջին էպիզոդում մենք բացահայտում ենք, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվել մարդկանց վերաբերմունքը սեփական առողջության ու խնամքի նկատմամբ: Մեր հյուրի հետ քննարկել ենք առողջապահական ոլորտի կարևորագույն խնդիրները և նորագույն մոտեցումները:



Հիմնական թեմաները․

  • Առողջությունը երջանկության հիմքն է․ Ի տարբերություն 2000-ականների սկզբի, այսօր կանայք և տղամարդիկ սկսել են ավելի գիտակցված մոտենալ սեփական առողջությանը: Մենք հասկացել ենք, որ պետք չէ «դիմանալ» ցավին. իրական երջանկությունը սկսվում է առողջ լինելուց, այլ ոչ թե արտաքինի համար զոհաբերություններ անելուց:
  • Ոլորտի կարգավորում և լիցենզավորում․ Քննարկել ենք բժշկական և էսթետիկ ծառայությունների հստակ տարանջատման անհրաժեշտությունը: Ինչու՞ է կարևոր խստացնել հսկողությունը անօրինական գործունեություն ծավալող կենտրոնների նկատմամբ և ինչպես է դա ազդում ազնիվ մրցակցության վրա:
  • Միջազգային փորձը Հայաստանում․ Ինչպե՞ս է արտասահմանյան փորձը ուսումնասիրվում և նորագույն սարքավորումների ու մեթոդների տեսքով հասանելի դառնում մեր բնակչությանը՝ կյանքի որակը բարձրացնելու նպատակով:

Դիտեք ամբողջական թողարկումը՝ հասկանալու համար, թե ուր է գնում էսթետիկ բժշկությունը Հայաստանում