Maletti Talks-ի երկրորդ էպիզոդի հյուրն է հոգեթերապևտ, հոգեբան Լիլիթ Ղահրամանյանը: Այս զրույցը նրանց համար է, ովքեր փորձում են հասկանալ սեփական մարմնի հետ հարաբերությունները և այն հոգեբանական ճնշումները, որոնք առաջանում են ժամանակակից գեղեցկության չափանիշների պատճառով:
https://youtu.be/FUn78yWs4zo?is=xgUvFhwy3fqDoB6-
Քննարկվող հիմնական թեմաները․
- Ավելորդ քաշը նախևառաջ առողջության հարց է․ Մենք հաճախ սխալմամբ ավելորդ քաշը դիտարկում ենք միայն գեղեցկության տեսանկյունից: Սակայն իրականում դա լուրջ առողջապահական խնդիր է, որը կարող է բերել սրտանոթային և էնդոկրին համակարգի փոփոխությունների: Կարևոր է ոչ թե գնահատական տալ արտաքինին, այլ աշխատելկենսակերպի փոփոխության վրա:
- Պիտակավորման վնասակար ազդեցությունը․ «Ցեղական գեր» կամ նմանատիպ այլ պիտակները կարող են անդառնալի հուսահատություն առաջացնել դեռահասների մոտ: Երբ մենք լուծում առաջարկելու փոխարեն պիտակավորում ենք, մենք երեխային զրկում ենք փոփոխության հույսից:
- Իրատեսական սպասելիքներ միջամտություններից․ Արդյո՞ք մեկ վիրահատությունը կամ կոսմետիկ միջամտությունը կարող է մեզ դարձնել երջանիկ: Ինչու՞ է կարևոր հասկանալ մեր ներքին դրդապատճառները նախքան արտաքինը փոխելը:
Դիտե՛ք այս թողարկումը՝ բացահայտելու համար արտաքինի և ներքին ներդաշնակության կապը: