Maletti Talks. 03 | Մարմնի առողջություն․ ինչպե՞ս է մերսումն ազդում կյանքի որակի վրա

Maletti Talks. 03 | Մարմնի առողջություն․ ինչպե՞ս է մերսումն ազդում կյանքի որակի վրա

[Content must be changed on Русский]

Maletti Talks-ի երրորդ էպիզոդի հյուրն է վերականգնողաբան, մանուալ թերապիայիՄմասնագետ Սպարտակ Դովլաթբեկյանը: Մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես է ճիշտ մերսումը և վերականգնողական թերապիան փոխում մարդու կյանքի որակը՝ թեթևացնելով ոչ միայն ֆիզիկական ցավը, այլև հոգեկան վիճակը:

Քննարկվող հիմնական թեմաները․

  - Բժշկի հոգատարությունը որպես բուժման հիմք․ Իսկական բժիշկը պետք է պացիենտին ընդունի որպես հարազատ մարդու: Վստահությունը և բժշկի կողմից պատասխանատվություն ստանձնելը մոտիվացնում են պացիենտին հավատալ սեփական վերականգնմանը:

  - Մի՛ դիմացեք ցավին․ Մենք հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ ծնողները, զավակներին նեղություն չտալու համար, երկար ժամանակ դիմանում են ցավին՝ իրավիճակը հասցնելով անելանելիության: Կարևոր է հիշել՝   ժամանակին արված ախտորոշումը ոչ միայն փրկում է առողջությունը, այլև զերծ է պահում ընտանիքին ահռելի ծախսերից և հոգսերից:

  - Spa մշակույթի զարգացումը Հայաստանում․ Spa-ն և բուժական մերսումն այլևս շքեղություն չեն, այլ առօրյա խնամքի մաս: Դրանք օգնում են մեզ լինել ավելի թեթև, հանգիստ և բարձրացնում են մեր ընդհանուր տրամադրությունը:

Դիտե՛ք այս թողարկումը՝ հասկանալու համար, թե ինչպես լսել սեփական մարմնին և ժամանակին հոգ տանել առողջության մասին: