Անհատական վերականգնողական ծրագրեր Maletti Clinic-ում 

Վերականգնողական բուժումն անփոխարինելի է առողջության վերականգնման և ֆիզիկական գործունակության բարձրացման համար: Մարդկանց մեծ մասը վնասվածքներից կամ որոշակի հիվանդություններից հետո բախվում է ցավի, շարժունակության սահմանափակման կամ ֆունկցիոնալ այլ խնդիրների։ Այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կիրառել հատուկ մեթոդներ, որոնք կօգնեն ոչ միայն վերականգնել ֆիզիկական առողջությունը, այլև կլավացնեն կյանքի որակը: 

Maletti Clinic-ը առաջարկում է անհատական վերականգնողական ծրագրեր՝ ելնելով պացիենտի խնդիրներից, առողջական վիճակից, հիմնվելով յուրաքանչյուրի հետազոտությունների արդյունքների վրա: 

Ինչո՞ւ է կարևոր անհատական մոտեցումը 

Անհատական ծրագրի կազմումը անհրաժեշտ է, քանի որ յուրաքանչյուր պացիենտի առողջական վիճակը և խնդիրները եզակի են։

Վնասվածքների կամ ֆունկցիոնալ սահմանափակումների դեպքում ստանդարտ բուժումը հաճախ չի ապահովում ցանկալի արդյունք, քանի որ ամեն օրգանիզմ յուրահատուկ է: 

Անհատական մոտեցումն օգնում է առավելագույն արդյունավետությամբ լուծել կոնկրետ խնդիրը։ 

Maletti Clinic-ի էքսպերտ-բժիշկների թիմը յուրաքանչյուր պացիենտի համար կազմում է հատուկ անհատական վերականգնողական բուժման պլան և, ի տարբերություն այլ բուժհաստատությունների, որտեղ միջամտությունները կատարում է միջին բուժանձնակազմը, կատարում են անձամբ բոլոր միջամտությունները: Բուժման ընթացքում պացիենտը գտնվում է բժիշկների հսկողության տակ, ինչը օգնում է ժամանակին նկատել՝ ինչպես է արձագանքում օրգանիզմը և անհրաժեշտության դեպքում անել շտկումներ: 

Maletti Clinic-ում անհատական վերականգնողական  ծրագրերի հիմնական բաղադրիչները

1. Առաջին խորհրդատվություն և ախտորոշում

Վերականգնողական բուժման առաջին փուլը պացիենտի վիճակի մանրամասն գնահատումն է։ Մասնագետները, սկսելով ֆիզիկական թեստերից և հիվանդի պատմության ուսումնասիրումից, իրականացնում են տարբեր տեսակի ախտորոշիչ հետազոտություններ։ Այս փուլը կարևոր է, քանի որ այն հիմք է հանդիսանում անհատականացված բուժման պլանի մշակման համար։ 

2. Հատուկ վարժությունների մշակում՝ կինեզիոթերապիա

Հիմնվելով պացիենտի առողջական վիճակի և պահանջների վրա՝ ստեղծվում է վարժությունների ծրագիր, որը ներառում է շարժունակության, մկանային ուժի և կոորդինացիայի բարձրացման համար անհրաժեշտ վարժանքներ: Օրինակ, մկանների ամրացման վարժությունները կարող են նպաստել վնասված հոդերի և մկանների բնականոն գործառույթների վերականգնմանը։ Այս վարժությունները մշտապես վերահսկվում են մասնագետի կողմից՝ ապահովելով պացիենտի անվտանգությունը։ 

3. Ֆիզիոթերապևտիկ բուժման կիրառում 

Maletti Clinic-ում վերականգնողական համալիր բուժման մեջ ընգրկվում են ապարատային ֆիզիոթերապևտիկ բուժման մեթոդները, որոնք նպաստում են ցավի վերացմանը, վնասված օրգանների արագ ապաքինմանը: Օրինակ՝ 

• Հարվածալիքային թերապիա. օգնում է նվազեցնել ցավը, լավացնել արյան շրջանառությունը, խթանել մկանային և աճառային հյուսվածքների առողջությունը: 

• Մագնիտոթերապիա. թեթևացնում է ցավը և վերացնում է բորբոքումը, նպաստում է վնասված հատվածների արագ վերականգնմանը: Ունի շատ քիչ հակացուցումներ: 

• Լազերային թերապիա (քվանտոլազեր). կիրառվում է բորբոքված հյուսվածքների բուժման համար՝ ապահովելով բջջային նորացում, օրգանիզմի դիմադրողականության բարձրացման համար, ցավի նվազեցման համար։ 

Ցուցված է 3 ամսականից: 

4. Մերսման և մանուալ թերապիայի մեթոդներ 

Մանուալ թերապիայի և մերսման տեխնիկաները, որոնք ուղղված են արյան և լիմֆայի շրջանառության բարելավմանը, մկանային լարվածության նվազեցմանը, օգնում են վերականգնել մկանների և հոդերի գործունեությունը: 

Maletti Clinic-ում կիրառվող մերսման պրոտոկոլները յուրաքանչյուր պացիենտի համար կազմվում են անհատական՝ ապահովելով անվտանգ և արդյունավետ բուժում։ 

5. Առողջ ապրելակերպ 

Վերականգնողական ծրագրի մեջ ընդգրկված են առողջ ապրելակերպի վերաբերյալ խորհուրդներ, որոնք ապահովում են պացիենտի ընդհանուր առողջությունը և վերականգնումը։ Maletti Clinic-ի էքսպերտ-բժիշկների թիմը, հետազոտելով պացիենտի առողջական վիճակը, կազմում է առողջ ապրելակերպի անհատական ծրագիր: 

Էնդոկրինոլոգը տրամադրում է սննդակարգի և հորմոնալ առողջության վերաբերյալ ծրագիր: 

Ֆիզիոթերապևտը տրամադրում է տվյալ խնդրի կանխարգելիչ հսկողության ծրագիր: 

Վերականգնողաբանը տրամադրում է ֆիզիկական ակտիվության և քնի վերաբերյալ ցուցումներ: 

Բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգը տրամադրում է մաշկի խնամքի և հիգիենայի վերաբերյալ ցուցումներ: Մաշկի հետտրավմատիկ կամ հետվիրահատական թերությունների շտկման պլան (սպիների, բծերի, կապտուկների շտկում): 

Maletti Clinic-ի մասնագիտական մոտեցումը 

Maletti Clinic-ում վերականգնողական բուժումը հիմնված է բազմամասնագիտական մոտեցման վրա։ Մեր թիմը բաղկացած է որակավորված մասնագետներից, որոնք աշխատում են համատեղ՝ ապահովելով պացիենտի բուժման լավագույն արդյունքները։ Հատկապես կարևոր է, որ պացիենտների վերականգնման յուրաքանչյուր փուլ վերահսկվում է փորձառու մասնագետների կողմից՝ բացառելով ռիսկերը և ապահովելով բուժման անվտանգությունն ու արդյունավետությունը։