Maletti Talks-ի իններորդ էպիզոդի հյուրն է Premier Group-ի հիմնադիր Աննա Առաքելյանը: Այս թողարկման ընթացքում մենք խոսել ենք էսթետիկ բժշկության ոլորտի զարգացման, շուկայում առկա մարտահրավերների և պացիենտի անվտանգության մասին: Ինչու՞ է կարևոր վստահել միայն սերտիֆիկացված կենտրոններին և ինչպե՞ս է ձևավորվում որակյալ ծառայության գինը:
Քննարկվող հիմնական թեմաները․
- Մազահեռացումը որպես պահանջ․ Հայաստանում մազահեռացումը վաղուց դադարել է լինել զուտ էսթետիկ միջամտություն. այն հիգիենիկ և սոցիալական պահանջ է: Աննա Առաքելյանը պատմում է, թե ինչպես 2009 թվականին հիմնեց առաջին կենտրոնը՝ նպատակ ունենալով բերել որակյալ տեխնոլոգիաներ մեր շուկա:
- Ինչպե՞ս ճանաչել օրիգինալ սարքավորումը․ Շուկայում առկա են բազմաթիվ կրկնօրինակներ, սակայն սպառողն ունի իրավունք իմանալու սարքավորման ծագման աղբյուրը: Soprano Titanium սարքավորման օրիգինալ լինելու միակ երաշխիքը Premier Group-ի կողմից տրամադրված հատուկ սերտիֆիկատն է, որը պետք է փնտրել կլինիկաներում:
- Կյանքի որակ և գնագոյացում․ Էսթետիկ բժշկությունը կյանքի որակի բարելավում է: Գինը չի կարող լինել միակ մրցակցային գործոնը: Երբ կլինիկաները փորձում են մրցակցել միայն ցածր գնով, նրանք հաճախ զոհաբերում են փորձառությունը, ներդրումները և որակը:
- Արժեքը միայն նյութը չէ․ Ծառայության արժեքը հաշվելիս պետք է հաշվի առնել ոչ թե նյութի ինքնարժեքը, այլ մասնագետի տարիների փորձն ու կրթությունը: Նույնիսկ ամենապարզ միջամտությունը կարող է վտանգավոր լինել (մինչև անաֆիլակտիկ շոկ), եթե մասնագետը չունի բավարար գիտելիքներ պացիենտի անամնեզը հավաքելու և ռիսկերը գնահատելու համար:
Դիտե՛ք այս էպիզոդը իմանալու համար, թե ինչպես կատարել գրագետ ընտրություն էսթետիկ բժշկության աշխարհում: