Մեր մասին Maletti կլինիկան այն վայրն է, որտեղ առողջությունն ու գեղեցկությունը դառնում են մի ամբողջություն։ Մենք գործում ենք 2011 թվականից՝ հավատարիմ մնալով մեր բարձր պրոֆեսիոնալիզմի և հիվանդների մասին խնամքի սկզբունքներին։ Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ կլինիկան առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ՝ մաշկաբանություն, կոսմետոլոգիա, ստոմատոլոգիա, ֆիզիոթերապիա, սոնոգրաֆիա և վերականգնողական բժշկություն, ներառյալ՝ մանուալ թերապիա և բուժական մերսումներ։ Մեր գլխավոր առաջնահերթությունը պրոֆեսիոնալիզմն ու փորձագիտական մոտեցումն է։ Maletti-ում աշխատում են բացառապես բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ունեն բժշկական բարձրագույն կրթություն և օգտագործում են իրենց գիտելիքներն ու փորձը՝ յուրաքանչյուր հիվանդին առողջության և գեղեցկության իր նպատակներին հասնելու հարցում։ Բոլոր պրոցեդուրաները կատարում են բացառապես բժիշկները, ինչը երաշխավորում է ծառայությունների անվտանգությունն ու որակը։ |