Ապահովագրություն

Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի առողջապահության պահանջները, ինչպես նաև բժշկական ապահովագրության զարգացումը,  մասշտաբների ընդլայնումը և ձեռքբերումները՝ «Էրեբունի» ԲԿ-ում ստեղծվել և գործում է բժշկական ապահովագրության ծառայությունը, որը սերտ համագործակցում է ինչպես Հայաստանի տեղական «Նաիրի ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Ռեսո», «Ռոսգոստրախ Արմենիա», «Գարանտ ինշուրանս», «Սիլ ինշուրանս», «Արմենիա  ինշուրանս», այնպես էլ միջազգային AP Companies Global Solution, International SOS Dubai Assistance Centre, Cigna – Provider Claims, Europe Assistance CIS, Henner/GMC – MIP Paris, Bupa Global Assistance, Allianz Worldwide Care, AXA Assistance, Vanbreda International BVBA, Savitar Group LTD ապահովագրական ընկերությունների հետ:


Բժշկական ապահովագրության շրջանակներում Հայաստանի հազարավոր քաղաքացիներ հնարավորություն ունեն «Էրեբունի» ԲԿ-ում ստանալ խորհրդատվություն, անցնել ամբուլատոր հետազոտություն՝ հաջորդող ամբուլատոր/ստացիոնար բուժմամբ:


«Էրեբունի» ԲԿ-ի ապահովագրական ծառայության աշխատակիցների և ապահովագրական ընկերությունների աշխատողների համատեղ համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում կազմակերպել հիվանդների հետազոտությունը և սկսել նրանց բուժումը:


Բժշկական ապահովագրության շրջանակներում  իրականացվող բժշկական օգնություն


Շնորհիվ բժշկական ապահովագրության բնագավառում տեղական և արտասահմանյան գործընկերների ու աշխատակիցների միջև լայն ցանցի՝ հազարավոր պացիենտներ դիմում են «Էրեբունի» ԲԿ ախտորոշիչ հետազոտության, ամբուլատոր և ստացիոնար (ներառյալ՝ վիրահատական) բուժման նպատակով:    


Բժշկական ապահովագրության շրջանակներում «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվում են անգիոգրաֆիա, գլխուղեղի անոթների վրա ներանոթային միջամտություններ, կորոնար անոթների ստենտավորում, սրտի արհեստական ռիթմավարի իմպլանտացիա, կարդիովիրաբուժական, նեյրովիրաբուժական, ուրոլոգիական, օրթոպեդիկ և այլ պրոֆիլի վիրահատություններ՝ ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ:


Բժշկական օգնության կազմակերպումը


Պլանային այցի ժամանակ պացիենտը պետք է նախապես կապ հաստատի ապահովագրական ընկերության հետ, ձևակերպվի հայտարարություն, որից հետո միայն ուղեգրվի կլինիկա:


Անհետաձգելի դեպքերում պացիենտն անմիջապես դիմում է բժշկական կենտրոն:.


պացիենտը լիիրավ իր հայեցողությամբ կարող է ընտրել բժշկական հաստատությունը, որտեղ նա ցանկանում է անցնել հետազոտություն կամ բուժում:


Սոցիալական փաթեթի ծրագրով իրականացվող բժշկական օգնություն


ՀՀ Կառավարության 2014թ. մարտի 27-ի 375- Ն հրամանի համաձայն սոցիալական փաթեթի սեփականատերերին տրամադրվում է անվճար վիրաբուժական և թերապևտիկ օգնություն: «Էրեբունի» Բկ-ում սոցիալական փաթեթի սեփականատերերը հնարավորություն ունեն անվճար ստանալ ախտորոշման և բուժման հետևյալ տեսակները.

 

  • ախտորոշիչ հետազոտության դժվարամատչելի եղանակներ՝ պետական համատեղ մասնակցության սկզբունքով. համակարգչային շերտագրություն, կորոնարոգրաֆիա, անգիոգրաֆիա,
  • բժշկական ապահովագրության փաթեթում ներառված նոզոլոգիաներով ստացիոնար բուժում կենտրոնի թերապևտիկ բաժանմունքներում,
  • սրտի հիվանդությունների ժամանակ կարդիովիրաբուժական և ներանոթային միջամտություններ, այդ թվում՝ կորոնար զարկերակների ստենտավորում, աորտո-կորոնար շունտավորում, սրտի ռիթմավարի իմպլանտացիա, աբլացիա,
  • նեյրովիրաբուժական միջամտություններ,
  • ուրոլոգիական վիրահատություններ և քարափշրում,
  • վնասվածքաբանական և օրթոպեդիկ վիրահատություններ,
  • անոթային վիրաբուժական միջամտություններ,
  • քիթ-կոկորդ-ականջ վիրաբուժական միջամտություններ,
  • միկրովիրաբուժական միջամտություններ,
  • գինեկոլոգիական վիրաբուժական միջամտություններ,
  • միջամտություններ  ուղիղ աղու հիվանդությունների ժամանակ:


Սոցիալական փաթեթի սեփականատերերի բժշկական օգնության կազմակերպումը


Պլանային կարգով կլինիկա դիմելու դեպքում պացիենտը պետք է ներկայացնի.

 

  • անձնագիր,
  • աշխատանքի վայրից վկայական կամ տեղեկանք այն մասին, որ տվյալ անձը սոցիալական փաթեթի սեփականատեր է,
  • ուղեգիր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունից /ձև N1/,
  • անհետաձգելի դեպքերում պացիենտը պետք է անմիջապես դիմի բժշկական կենտրոն, ստանա անհրաժեշտ բուժում, իսկ ընթացքում ներկայացնի համապատասխան փաստաթղթերը:


Պացիենտների բժշկական ապահովագրության սպասարկման բաժնի ղեկավար՝ Լուսինե Սարդարյան
Պաշտոն. բժշկական ապահովագրության ծառայության ղեկավար
Մասնագիտությունը. ալերգոլոգ-իմունոլոգ
Հեռախոս. +374 10 47 16 00