Դեմքի ուլտրաձայնային մաքրում

Դեմքի ուլտրաձայնային մաքրում

Դեմքի ուլտրաձայնային մաքրում

 

Ուլտրաձայնային հետազոտությունը մեծ տարածում է գտել կոսմետոլոգիայի և բժշկության պրակտիկայում, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում մաշկի բջիջների թարմացման գործընթացներին, բնական գործընթացների վերականգնմանը, որոնք բերում են երիտասարդացման: Հատուկ մշակված կոմպետենտ և կիրթ մասնագետների կողմից՝ ոչ մեծ չափաբաժնով ուլտրաձայնը արագացնում է արյան շրջանառությունը՝ ունենալով անալգետիկ (ցավազրկող) և հակաբորբոքային ազդեցություն:

 

Ուլտրաձայնի արդյունքում ձեռք բերված հետևանքներն են՝

  • Մազանոթների լայնացում, ինչը հանգեցնում է արյան շրջանառության լավացմանը; 
  • Դեմքի մկանների լարվածության (տոնուս) կարգավորում; 
  • Մշակման ենթարկվող հատվածների շարակցական հյուսվածքների երիտասարդացում; 
  • Տելեանգիէկտազիայի և կուպերոզի բուժում; 
  • Կտրվածքների և սպիների բուժում;
  • Դեմքի խորը մաքրում;
  • Օրգանիզմից տոքսինների դուրս բերում; 
  • Էկզեմայի, նեյրոդերմիտի և սև կետերի բուժում. 

Ուլտրաձայնի արդյունքում մաշկի վրա առաջացած գծերի, կտրվածքների, սպիների բուժումն իրականացվում է վնասված հատվածներում արյան հոսքի շնորհիվ, ինչն իր հերթին հանգեցնում է բջիների վերականգնման: Բացի դա, ուլտրաձայնը օգնում է թեթևացնել մաշկի ծակոտիների մեջ դեղամիջոցների ներթափանցումը, որի արդյունքում դեղամիջոցների ընդունման էֆեկտիվությունը մի քանի անգամ աճում է: Ուլտրաձայնային մաքրման ժամանակ ամենամեծ ներծծվող հատկությունն ունեն քսուքներն ու ջրային լուծույթները:

Ուլտրաձայնային պրոցեդուրայի ժամանակ մաշկն անպայման պետք է մաքրել փոշուց և շպարից: Մաքրման գործընթացից հետո մաշկին քսում են հատուկ գել, որը խոնավեցման դեր է կատարում, քանի որ ուլտրաձայնային ալիքները թուլանում են օդի հետ շփումից: Խոնավեցնող միջոցներից են վազելինը, վազելինի յուղը, լանոլինը, բուսական յուղը, ջուրը, գլիցերինը կամ այն կոսմետիկ միջոցները, որոնց բաղադրության մեջ կան վերոնշյալներից որոշ նյութեր: Կնճիռները, պզուկները, կտրվածքներն ու սպիներն ավելի  ուշադիր մոտեցում են պահանջում, այդ իսկ պատճառով ուլտրաձայնը կիրառվում է միկրոդերմոբրազիայի պրոցեդուրայի  հետ մեկտեղ:

 

Դեմքի ուլտրաձայնային մաքրման պրոցեդուրայի հաճախականությունը:

Կախված մաշկի վիճակից՝ պրոցեդուրայի հաճախականությունը կրում է անհատական բնույթ: Միևնույն ժամանակ ուլտրաձայնի առավելագույն տևողությունը մեկ հատվածի վրա չպետք է գերազանցի յոթ րոպեն: Եթե գործընթացը կատարվում է մի քանի հատվածների վրա միաժամանակ, ապա այս դեպքում պրոցեդուրայի ընդհանուր տևողությունը 15 րոպե է:

 

Դեմքի ուլտրաձայնային մաքրումը ծերացող մաշկի դեպքում:

Ծերացող մաշկի ուլտրաձայնային մաքրման պրոցեդուրայի տևողությունը մեկ ժամ երեսուն րոպե է:

 

Ուլտրաձայնային պրոցեդուրայի փուլերը:

 

  1. Դեմքի մաշկի մանրակրկիտ մաքրում

Այս փուլում օգտագործվում են այնպիսի թույլ աղտահանիչ նյութեր, ինչպիսիք են օրինակ դեմքի կաթը կամ դեմքը լվանալու լոսյոնը, որոնք, հատուկ մշակված բաղադրության, բնական յուղերի և էքստրակտների (քամվածք) շնորհիվ օգնում են ոչ միայն դեմքը մաքրել փոշուց, շպարից այլև փափկեցնող, հանգստացնող և հակաբորբոքային դեր են կատարում: Հարկավոր է բամբակի վրա մի փոքր լցնել վերոնշյալ միջոցներից ցանկացած մեկը և դեմքը զգուշորեն մաքրել: Շպարի մնացած հետքերը անհրաժեշտ է հեռացնել ջրի կամ տաք թրջոցի օգնությամբ:

 

2.Մաշկի մշակում

Մի փոքր տոնիկ լցնել բամբակի վրա և նուրբ շարժումներով խոնավեցնել հոգնած դեմքի մաշկը՝փորձելով չձգել և չվնասել այն: Լոսյոններն ու տոնիկներն արդյունավետ կերպով անցկացնում են կարմրածությունը, մաշկին հաղորդում են բնական առողջ տեսք, ձգում են այն և հագեցնում խոնավությամբ:

 

  1. Պիլինգ

Այս փուլի կարևորությունը կայանում է մաշկը մահացած բջիջներից, մանէներից, մաշկային ավելորդ ճարպից մաքրելու մեջ: Հասուն դեմքի մաշկի վրա ուլտրաձայն անցկացնելու համար անհրաժեշտ է քսել հատուկ գել (ինչպիսինն է ուլտրաձայնային հետազոտության ժամանակ կիրառվող գելը (ՈւՁՀ)), ինչպես նաև ուլտրաձայնի համար նախատեսված հատուկ լուծույթ: Գործընթացի տևողությունն է 7-10 րոպե, որի ընթացքում զննաձողը պետք է գտնվի 40 աստիճանի տակ՝ մշակվող մակերեսի հետ:

 

  1. Ուլտրաձայնային միկրոմերսում

Այս պրոցեդուրայի շնորհիվ վերականգնվում է նյութափոխանակության գործընթացը: Այն շատ արդյունավետ է սփրթնած և դեղնագույն ծերացող մաշկի համար: Նմանատիպ մաշկերից կարելի է եզրակացնել, որ նրանց բջիջներն ունեն վիտամինների, ջրի և այլ սնուցիչների կարիք: Ուլտրաձայնային մերսումը խթանում է արյան հոսքի արագացմանը դեպի մշակվող հատվածները:

Այս պրոցեդուրայի ժամանակ պացիենտը կարող է ունենալ տաքության զգացողություն, ինչը, շնորհիվ արյան շրջանառության լավացմանը, թույլ է տալիս արագացնել վերականգնողական գործընթացները, ինչպես նաև բջիջները հարստացնել թթվածնով և վիտամիններով:

Ուլտրաձայնային միկրոմերսման գործընթացի ավարտից հետո մաշկը որոշ ժամանակ ունենում է որոշակի գերարյունություն, ինչը շատ շուտ անհետանում է և մաշկը դառնում է հարթ և թարմ: Մաշկի մշակումն արվում է առանց հատուկ գելերի կիրառման: Ուլտրաձայնային միկրոմերսման գործընթացի տևողությունը 10 րոպե է, որի ընթացքում զննաձողը դանդաղ անցնում է մաշկի մակերեսին զուգահեռ:

 

  1. Էնդոգեն և էկզոգեն հիդրատացիա:

Ծերացող մաշկի ուլտրաձայնային պրոցեդուրայի այս փուլում օգտագործվում են հիդրաացիայի համար նախատեսված հատուկ լուծույթներ, ինչպես նաև այնպիսի դիմակներ, որոնք իրենց բաղադրության մեջ ունեն երիտասարդացնող կամ հակատարիքային և ամրացնող ակտիվ բաղադրիչներ: Այն արդյունքը, որին հասնում են պրոցեդուրայի ավարտից հետո, պետք է մաշկը դարձնի ավելի նուրբ, առաձգական, հագեցած բավականչափ խոնավությամբ, ունենա նուրբ վարդագույն երանգ, ինչպես նաև թուլացնի դեմքի հոգնած մկաններն ու հյուսվածքները:

Ուլտրաձայնի ժամանակ ձեռք բերված նկատելի դրական արդյունքն իրականանում է մաշկի ծակոտիների մեջ կոսմետիկ միջոցների ավելի արդյունավետ ներթափանցման շնորհիվ: Այս փուլում գեներատորը գտնվում է մաշկին զուգահեռ: Այն դանդաղ տեղաշարժելով տարբեր ուղղություններով՝ կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Այս պրոցեդուրայի տևողությունը 10 րոպե է, որի ընթացքում անհրաժեշտ է հասնել մինչև այն պահը, երբ մաշկը չոր է դառնում:

 

  1. Սնուցող կրեմների դերը

Ուլտրաձայնային պրոցեդուրայի վերջին փուլը հանդիսանում է վերականգնողական կրեմների կիրառումը: Նմանատիպ կրեմներն ամրացնում են թուլացած հյուսվածքները, մաշկին հաղորդում են առաձգականություն և նրբություն: Կրեմի ընտրությունն ունի անհատական բնույթ և կախված է մաշկի տեսակից:

 

Ուլտրաձայնային պրոցեդուրան միանգամայն անվնաս է և չի գրգռում նույնիսկ ամենազգայուն մաշկը: Դրական արդյունքը նկատելի է արդեն իսկ առաջին պրոցեդուրայից հետո: Ինչ վերաբերում է պրոցեդուրայի արժեքին, ապա այն կախված է օգտագործվող նյութերի գնից:

Մեր լաբորատորիայում օգտագործվում են բացառապես որակյալ նյութեր, որոնք անմիջական ազդեցություն են ունենում դեմքի ուլտրաձայնային մաքրման արժեքի վրա: Սակայն այս ամենի հետ մեկտեղ, համաձայն շուկայական գների վերլուծության, դեմքի ուլտրաձայնային պրոցեդուրայի արժեքը համարվում է նորմայի սահմաններում: