դեմքի մեխանիկական մաքրում

դեմքի մեխանիկական մաքրում

Դեմքի մեխանիկական մաքրում

Պրոցեդուրայի առանձնահատկությունները

Դեմքի մեխանիկական մաքրումն իրենից ներկայացնում է մահացած բջիջներից մաշկի մակերեսի մաքրման ամբողջական մեթոդ, որն առավելագույնս մաքրում է աղտոտված ծակոտիները և հեռացնում նրանցում գոյացած մաշկային ճարպը: Դեմքի մեխանիկական մաքրումը նպաստում է մաշկի բջիջների արագ վերականգնմանը, ամրացնում և թարմացնում է հյուսվածքները:

 

Դեմքի մեխանիկական մաքրում. աղբյուրները

 

Դեմքի մաքրումն իր մեջ ներառում է տարբեր տեսակի պրոցեդուրաներ, որոնք անմիջականորեն կապված են մաշկի վրա գոյացած ցանի հեռացման հետ: Այսօր դեմքի մաքրման տեսակ է համարվում նաև պիլինգը, որն օգնում է հեռացնել մաշկի մակերեսի մահացած բջիջները և նպաստում է նոր բջիջների առաջացմանը: Նախկինում դեմքի մաքրում ասելով հասկանում էինք դեմքի մաշկի խոնավեցում գոլորշու օգնությամբ՝ ծակոտիները լայնացնելու, այնուհետև վերջիններս կեղտից ու փոշուց մաքրելու համար:

Հաճախ դեռահասներն իրենք են տանը ինքնուրույն կատարում դեմքի մաքրում՝ ուշադրություն չդարձնելով այն հանգամանքի վրա, որ մաշկն անհրաժեշտ է նախապես պատրաստել և հետևել հականեխման (անտիսեպտիկ) կանոններին: Արդյունքում մաշկի վիճակը չի լավանում, այլև հակառակը՝ ամբողջ դեմքը բորբոքվում է, որն էլ իր հերթին ավելի է բարդացնում խնդիրը:

 

Ինչո°ւ է պետք կատարել դեմքի մեխանիկական մաքրում:

 

Այսպիսով, ինչո°ւմ է կայանում դեմքի մեխանիկական մաքրման պրոցեդուրայի անհրաժեշտությունը: Գաղտնիք չէ, որ մաշկը համարվում է մարդու օրգանիզմի ամենամեծ օրգանը: Այն քիչ գործառույթներ չի իրականացնում, որոնք ապահովում են մարդու օրգանիզմի կենսունակությունը: Այն ապահովում է նյութափոխանակության գործընթացները, շնչառությունը, պաշտպանում է վարակների ներթափանցումից: Յուրաքանչյուր ոք ունի իր սեփական մաշկի տեսակը, որի վրա, կախված վերջինիս յուղայնության աստիճանից, տարբեր կերպ են ներազդում քրտնագեղձերն ու ճարպագեղձերը, որոնք գտնվում են մաշկի հաստ շերտերի տակ:

Բավականին հազվադեպ հանդիպող մաշկի տեսակ է նորմալ մաշկը: Նման մաշկ ունեցողները երջանիկ մարդիկ են այն առումով, որ նմանատիպ մաշկի վրա գրեթե ցան չի լինում:

Չոր մաշկ ունենալը լավ է երիտասարդ տարիքում: Այն բարակ է, գեղեցիկ, առանց ցանի, և միայն խոնավեցնող կրեմի կարիք ունի: Ցավոք, մաշկի այս տեսակը ժամանակի ընթացքում թառամում է, քանի որ զուրկ է յուղային շերտի պաշտպանությունից: Այդ իսկ պատճառով չոր մաշկը պահանջում է հատուկ խնամք, որն իրենից ներկայացնում է մշտական սննդակարք, խոնավեցում, պաշտպանություն արևի ճառագայթներից:

 

Յուղոտ մաշկի ճարպագեղձերն առատորեն ճարպ են արտադրում, որը պաշտպանում է մաշկը և նրան հաղորդում լրացուցիչ ձգություն և առաձգականություն: Սակայն սխալ հիգիենիկ խնամքի, օրգանիզմի հորմոնլ խանգարումների, կամ ոչ ճիշտ սննդակարքի դեպքում մաշկի ճարպը խցանում է ծակոտիները, սկսում է այնտեղ կուտակվել, ինչը հետագայում բերում է բորբոքումների: Արդյունքում մաշկի վրա պզուկներ, կորյակներ են գոյանում, որոնք փչացնում են մարդու արտաքին տեսքը: Դեմքի մեխանիկական մաքրումը թույլ է տալիս մաքրել ծակոտիները, ինչը նպաստում է մաշկի մակերեսի  բորբոքային պրոցեսների նվազեցմանն ու վերացմանը:

 

 Դեմքի մեխանիկական մաքրում: Պրոցեդուրայի նկարագրությունը

Մինչ մեխանիկական մաքրման գործընթացը, կոսմետոլոգը պացիենտի դեմքից հեռացնում է շպարը, մաքրում է դեմքը հատուկ լոսյոնով կամ գելով: Չափից շատ աղտոտված մաշկի դեպքում կարելի է կիրառել ծակոտիները  մաքրող դիմակներ: Այնուհետև հետևում են այն պրոցեդուրաները, որոնք խթանում են դեմքի ծակոտիների ամբողջական լայնացմանը և թուլացնում են մաշկը: Նախևառաջ կոսմետոլոգը հեռացնում է մաշկի վրայի ճարպային շերտը, այնուհետև մատներով կամ ստերիլ գործիքի օգնությամբ հեռացնում է մաշկի վրա առկա տարրերը: Դեմքի մաքրման գործընթացը կարող է առաջացնել որոշակի ցավի զգացողություն, սակայն վերջնական արդյունքը զարմանալիորեն գոհացուցիչ է: Անխոս, մաքրման գործընթացից անմիջապես հետո մշակված հատվածների վրա դրվում է ծակոտիները նեղացնող և դեմքը հանգստացնող դիմակ:

 

Ինչպե°ս խնամել դեմքը մեխանիկական մաքրումից հետո

Անհրաժեշտ է հիշել հետևյալը.

  • Պրոցեդուրայից հետո թույլ տվեք՝ մաշկը հանգստանա;
  • Մեխանիկական մաքրումից հետո չլվացվեք տասներկու ժամվա ընթացքում;
  • Պրոցեդուրային հաջորդող մի քանի օրերի ընթացքում դեմքը մաքրեք սպիրտ պարունակող լոսյոններով;
  • Ոչ մի դեպքում չպոկեք վնասված ծակոտիների վրա առաջացած կեղևները, քանի որ դա կարող է սպի թողնել;
  • Չի կարելի նաև արևայրուք ստանալ կամ լողալ, այլապես այն կհանգեցնի անցանկալի պիգմենտների գոյացմանը դեմքի վրա: