Ակնեի բուժում

Ակնեի բուժում

Ակնեի բուժում

Հաճախ ակնեի բուժումը տևում է շատ երկար և երբեմն ընդմիշտ:

 

Նկարագրություն

Ակնեն դա ճարպագեղձերի հիվանդություն է, որը կարող է առաջանալ դեմքի մաշկի, մեջքի և կրծքավանդակի վրա:

Գոյություն ունեն նաև ակնեի հետևյալ տեսակները,որոնք կարող են առաջանալ մաշկի վրա:

  1. Սև կետեր

2.Պուստուլան դա կորեկի հատիկից մինչև սիսեռի մեծության թարախաբշտիկ է:

3.Պապուլան դա  մաշկի մակերևույթից բարձր, անխոռոչ հանգույցիկ, և մաշկային ցանի տարր է։ Առաջանում է մաշկի և լորձաթաղանթների տարբեր ախտահարումներից։

  1. Նոդուլները հիմնականում հանդիպում են մաշկի տակ, լցված թարախով
  2. Կիստաներ

Դրանք հիմնականում մաշկի վրա թողնում են հետքեր սպիերի տեսքով

 

Ակնեների առաջացման պատճառները:

Չնայած այն բանին, որ ակնեների առաջացման պատճառները հայտնի են այսօր, հիվանդների թիվը չի քչանում: Հաշվի առնելով այն փաստը, որ մենք շատ երկար ժամանակ աշխատել ենք նման հիվանդների հետ, ձեռք ենք բերել ակնեների բուժման մեծ փորձ: Դրանք  կարող են առաջանալ ցանկացած տարիքում, և պատճառը կարող է լինել մեծ թվով պրոպիոնիկ բակտերիաներ, սեբումի սեկրեցիայի ավելացում կամ էպիդերմիսի շերտի խտացումը, հորմոնալ խանգարումներ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ:

 

Գործոններ, որոնք կարող են ազդել ակնեների առաջացման վրա:

Անպատշաճ սնուցում, մաշկի վատ կամ անբավարար խնամք:

Սպորտային սննդի ընդունում սննդային հավելումների տեսքով:

Վատ էկոլոգիա:

Սթրես կամ ծանր հոգե-հուզական վիճակ:

Ժառանգականություն:

Որոշակի դեղեր ընդունում (կորտիկոստերոիդներ)

Դեմքին անընդհատ դիպչելու սովորություն:

Սեռական հասունություն, դաշտանադադար:

 

Պրոցեդուրայի ընթացքը:

Մեր կենտրոնում գործում են տարբեր եղանակներ ակնեի դեմ բուժման պայքարին:

Դեմքի մաքրում

Լազերային հղկում

 

Ակնեների մեխանիկական մաքրում

Մեխանիկական մաքրումը մաշկի վրա ակնեների բուժման ամենատարածված միջոցների մեկն է:

 

Ի՞նչ բուժում է հարկավոր  Ձեզ

Ակների բուժումը իրականում հաջողված կհամարվի եթե այն իրականացվի բժշկի հսկողության ներքո: Ճիշտ բուժումը կարող է իրականացնել միայն մաշկաբան-կոսմետոլոգը:

Առաջին հերթին նախ Դուք պետք է այցելեք մաշկաբան-կոսմետոլոգի համապատասխան բուժում ստանալու համար: Այնուհետև կքննարկվեն բուժման հնարավոր պատճառները և լուծումները:

Ակնեի բուժումից հետո, խորհուրդ է տրվում կանոնավոր խնամել դեմքը, արդյունքը երկար պահելու համար: