Մեզոթերապիա

Մեզոթերապիա

Մեզոթերապիա

Երիտասարդությունը ոչ միայն կնճիռների բացակայությունն է այլ առողջ, ձիգ մաշկը և պարզ դեմքի օվալը: Եթե Դուք նկատել եք, որ Ձեր դեմքը կորցրել է իր նախկին ծավալը և ձևը, կզակը ոչ հարթ, պետք չէ հուսահատվել: Ժամանակակից կոսմետոլոգիան շատ արագ լուծել այդ խնդիրը:

 

Նկարագրություն

Մեզոթերապիան իրենից ներկայացնում է ակտիվ նյութերի ներարկում, որը կարող է ազատել դեմքի մաշկը և մարմինը ծերացումից: Պրոցեդուրայի շնորհիվ տեղի է ունենում մաշկի խոնավեցում և սնուցում, մաշկը ձգվում  և դառնում է տեսանելիորեն ավելի երիտասարդ:

Մեզոթերապիան նաև խորհուրդ է տրվում կատարել պլաստիկ վիրահատություններից հետո,  դեմքի և մաշկի վերականգնման համար:

 

Ի՞նչ է ներարկվում:

Շիճուկներ, որոնք ունեն մի շարք վիտամիններ, հիալուրոնիկ թթու, ֆոսֆոլիպիդներ, հանքային նյութեր, բուսական քաղվածքներ և մաշկի համար արժեքավոր այլ նյութեր:

Նման շիճուկի բաղադրությունը ընտրվում է միշտ կախված պացիենտի տարիքից, մաշկի տեսակից և էսթետիկ տեսակներից, որոնք հարկավոր է լուծել:

 

Ի՞նչ խնդիրներ է լուծում մեզոթերապիան:

  • Մաշկի կախվածություն
  • Հիպերպիգմենտացիա դեմքի վրա
  • Ակնե, լայնացած ծակոտիներ
  • Ցելյուլիտ
  • Անոթային աստղիկներ
  • Մազաթափություն
  • Այտուցվածություն
  • Սպիեր

 

Մեզոթերապիայի դրական կողմերը:

  • Երկարաժամկետ արդյունք
  • Հարմար է ցանկացած տարիքի մարդկանց համար:
  • Հակացուցումները քիչ են
  • Լուծում է մաշկի բազմաթիվ խնդիրներ

Պրոցեդուրայի ընթացքը:

  1. Նախապատրաստում

Մինչ պրոցեդուրայի սկսելը բժիշկը տեղեկանում է պացիենտի մոտ  հնարավոր բոլոր հակացուցումների մասին

  1. Ներարկման նախապատրաստում

Մաշկը մանրակրկիտ մաքրվում է, անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել նաև պիլինգ: Այնուհետև ախտահանվում և ցավազրկվում է:

  1. Դեղամիջոցի ներարկում

Բժիշկ-կոսմետոլոգը որոշում է ներարկման վայրերը: Ներարկումներն իրականացվում են բարակ ասեղներով մեկանգամյա օգտագործման բժշկական ներարկիչներով:

  1. Խորհուրդներ

Պրոցեդուրայի վերջին փուլում բժիշկ-կոսմետոլոգը տալիս է մաշկի խնամքի մասին տեղեկատվություն:

 

Մեզոթերապիայի հակացուցումները՝

  • Ալերգիկ ռեակցիաներ դեղամիջոցի նկատմամբ
  • Նորագոյացություններ և բորբոքումներ ներարկման վայրերում
  • Հղիություն և լակտացիայի շրջան
  • Սրտանոթային հիվանդություն