Ռեդերմալիզացիա

Ռեդերմալիզացիա

Ռեդերմալիզացիա

Ժամանակակից կոսմետոլոգիան ունի անհավատալի հնարավորություններ մեր դեմքի երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու համար: Այսպիսով, օրինակ ռեդերմալիզացիան թույլ է տալիս վերացնել արևի ճառագայթումների տհաճ հետևանքները:

 

Նկարագրություն

Ռեդերմալիզացիան դա ներարկման միջոց է, մաշկի կորցրած հատկությունները վերականգնելու և երիտասարդացնելու համար, Hyalual դեղամիջոցի օգնությամբ,որը բաղկացած է հիալուրոնային թթվից և նատրիումի սուկինատից:

 

Մեթոդի առավելությունները

Ռեդերմալիզացիան շատ առումներով նման է ներարկման այլ մեթոդներին: Բայց եթե բիոռեվիտալիզացիայի ընթացքում մաշկի տակ ներարկվում է հիալուրոնային թթու, ապա Hyalual- ի ներարկման ժամանակ այն համալրվում է նատրիումի սուկինատով: Միանգամից երկու բաղադրիչների օգտագործումը ընդլայնում է էսթեթիկ պրոցեդուրայի հնարավորությունները: Հիալուրոնային թթուն խոնավեցնում է մաշկը, նպաստելով մաշկի բնական երիտասարդացմանը: Իսկ նատրիումի սուկինատը ունենալով հակաօքսիդիչ ազդեցություն, արգելափակում է ազատ ռադիկալները, ուժեղացնում բջիջներում նյութափոխանակությունը և բարելավում  բջջային շնչառությունը: Երկու բաղադրիչների ներարկումը մաշկի տակ ոչ միայն մաքրում է կնճիռները, այլ նաև բարելավում է մաշկի ընդհանուր վիճակը:

 

Ե՞րբ է ռեդերմալիզացիան նշանակվում

  • Ծերացման առաջին նշանները
  • Մակերեսային կնճիռների առկայություն աչքերի, պարանոցի, ճակատի, քթի և բերանի հատվածում
  • Դեմքի ուրվագծի փոփոխում և մաշկի տոնուսի նվազում
  • Մաշկի չափազանց չորություն
  • Դեմքի մաշկի մոխրագույն երանգ
  • Մաշկի պիգմենտացիա (տարիքային, հղիությունից հետո)
  • Կոպերի պտտոզություն
  • Պիլինգի ընթացակարգից հետո վերականգնման գործընթացի վերականգնում և արագացում
  • Ծակոտկերի մեծացում, մաշկի բորբոքում
  • Մաշկի ընդհանուր վիճակի վատթարացում ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելորդ ազդեցությունից (արևային այրվածքներ, " Սև " արևայրուկ)
  • Սպիեր, ակնեի և այլ նմանատիպ հիվանդությունների հետևանքով առաջացած բծեր
  • Պլաստիկ վիրահատություններից հետո (դեմքի շրջանաձեւ պլաստիկա, առանձին հատվածների ձգում) վերականգնման գործընթացն արագացնելու համար

 

  • Պրոցեդուրայի առանձնահատկությունները
  • Մաշկի թարմեցում և էլաստիկության բարելավում
  • Դեմքի գույնի բարելավում, պիգմենտային բծերի վերացում
  • Մաշկի խորը խոնավեցում
  • Փոքր կնճիռների անհետացում
  • Մաշկի կառուցվածքի և ռելիեֆի բարելավում
  • Ակնեի,սպիերի,բշտիկների հետքերի հեռացում

 

Պրոցեդուրայի ընթացքը

«Մալետտի»  կլինիկայում ռեդերմալիզացիան իրականացնում են հատուկ կրթություն անցած բժիշկ-կոսմետոլոգները:

  1. Պրոցեդուրայի նախապատրաստում

Բժիշկը որոշում է անհրաժեշտ շտկման տարածքը, մաքրում մաշկը և անհրաժեշտության դեպքում կիրառում ցավազրկող միջոց

  1. Դեղամիջոցի կիրառումը

Բժիշկը բարակ ասեղի օգնությամբ ներարկում է դեղամիջոցը մաշկի տակ: Պրոցեդուրայի ընթացքը տևում է 15-30 րոպե

  1. Խորհուրդներ

Լավագույն ազդեցության հասնելու համար ցանկալի է անցնել կուրսը 3 ից 4 անգամ:

 

Հակացուցումներ՝

  • Հղիություն և լակտացիայի շրջան
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Աուտոիմուն հիվանդություններ
  • Բորբոքային հիվանդություններ