Բոտուլինոթերապիա

Բոտուլինոթերապիա

Բոտուլինոթերապիա

Մեր դեմքի մկանները մշտապես գտնվում են աշխատանքի մեջ: Ծիծաղ, ժպիտ, զարմանք, ուրախություն, արցունքներ. Ցանկացած հույզ արտացոլվում է մեր դեմքի վրա: Արդյունքում դեմքի վրա առաջանում են կնճիռներ: Եվ տարիքի հետ միասին նրանք դառնում են ավելի խորը և հստակ: Դրանց դեմ հաղթահարմանը օգնում է բոտուլինոթերապիան:

 

Նկարագրություն

Բոտուլինոթերապիան մկանային հյուսվածքի A տիպի բոտուլոտոքսինի  ներարկումն է, որը հանգեցնում է մկանային մանրաթելերի թուլացմանը: Դեղորայքը հանում է մկանային լարվածությունը և որպես հետեւանք դեմքի կնճիռները անհետանում են:

 

Խնդիրներ, որոնք լուծում է բոտուլինոթերապիան՝

  • Դեմքի և պարանոցի կնճիռներ
  • Հիպերհիդրոզ
  • Մաշկային հիվանդություններ, օրինակ ՝  սեբորեա և ռոզացեա
  • Սպիեր
  • Բլեֆարոսպազմ
  • Նյարդաբանական պաթոլոգիա

 

Ընթացակարգը

  1. Ախտորոշում

Նախնական այցելության ժամանակ բժիշկ-կոսմետոլոգը զննում է դեմքի միմիկ արտահայտությունները `կանխատեսելու, թե ինչ էսթետիկ ազդեցության կարելի է հասնել:

Մինչ դեղորայքի օգտագործումը բժիշկը գնահատում է կնճիռների արտահայտվածությունը, պացիենտի տարիքը և ցուցումների և հակացուցումների առկայությունը:

  1. Նախապատրաստում

Մինչ ընթացակարգը բժիշկ-կոսմետոլոգը ամբողջությամբ հեռացնում է դիմահարդարումը:

  1. Դեղամիջոցի ներարկում

Ներարկումները կատարվում են շատ բարակ ասեղով, նվազագույնի հասցնելով անհանգստությունը: Ընթացակարգի տևողությունը 15-60 րոպե է:

  1. Արդյունքը

Բարելավումները Դուք կնկատեք ընթացակարգից արդեն 2-7 օր հետո, բայց ամբողջական ազդեցությունը կհայտնվի 2-3 շաբաթ անց:

Արդյունքը տևում է, որպես կանոն, 1-6 ամիս ՝ կախված մարմնի օրագանիզմից:

 

Կրկնակի այցելություն

Առաջին ներարկումից 2-3 շաբաթ անց անհրաժեշտ է նորից այցելել կենտրոն, որպեսզի բժիշկը կարողանա գնահատել ընթացակարգի արդյունքները և անհրաժեշտության դեպքում, եթե որոշ հատվածներում արդյունքը չի բավարարում, շտկվեն թերությունները:

 

Պրոցեդուրայի հակացուցումները՝

  • Նյարդամկանային խանգարումներ
  • Բորբոքային գործընթացներ ներարկման վայրերում
  • Համակարգային հիվանդություններ (շաքարային դիաբետ, հիպերտոնիա, աուտոիմուն հիվանդություններ)
  • Սուր վարակիչ հիվանդություններ