Շրթունքների ուրվագծային պլաստիկա

Շրթունքների ուրվագծային պլաստիկա

Շրթունքների ուրվագծային պլաստիկա

 Փխրուն շրթունքները կարծես թե երբեք էլ չեն անցնի նորաձևությունից: Եթե բնությունը Ձեզ պարգևել է բարակ շուրթեր և Դուք ցանկանում եք դարձնել այն ավելի գրավիչ, օգտագործեք ուրվագծային պլաստիկայի ժամանակակից մեթոդները:

 

Նկարագրություն

Շրթունքների ուրվագծային պլաստիկան դա ծավալի մեծացումն  է և կոնտուրի փոփոխումը ֆիլլերների միջոցով:

«Մալետտի» կենտրոնում մենք օգտագործում ենք ֆիլլերները հիմնված հիալուրոնային թթվի վրա: Դրանք «խելացի» գելեր  են, որոնք կարող են շրթունքներին բնական ծավալ և ձև հաղորդել, խոնավեցնել դրանք և խթանել մաշկի բջիջների նորացմանը:

 

Պրոցեդուրայի արդյունքները

  • Շրթունքների ծավալի մեծացում
  • Եզրագծային ուղղում
  • Ուղղահայաց կնճիռների իջեցում շրթունքների հատվածում
  • Շրթունքների գույնի բարելավում
  • Դեմքի երիտասարդացում

 

Պրոցեդուրայի ընթացակարգը

  1. Ընթացակարգի նախապատրաստում

       Բժիշկը պարզաբանում է ընթացակարգին հակացուցումների առկայությունը, ինչպես նաև շրթունքների             ցանկալի ձևն ու ծավալը և ըստ դրա ընտրում համապատասխան դեղորայքը:

  1. Ընթացակարգի նախապատրաստումը

      Բժիշկը մաքրում, ցավազրկում, ախտահանում է  շրթունքները և դրա հարակից տարածքը, հատուկ                  մարկերով նշելով  ներարկաման վայրերը:

  1. Ֆիլլերի ներարկում

      Դեղորայքի փաթեթավորումը բացվում է հաճախորդի ներկայությամբ:

      Գելը զգուշորեն և դանդաղ ներարկվում է շրթունքների մեջ և թեթև մերսվում, դեղորայքը հավասարաչափ        բաշխելու համար:

  1. Խորհրդատվութուն

      Բժիշկը Ձեզ կպատմի շրթունքների խնամքի բոլոր առանձնահատկությունների մասին ընթացակարգից              հետո:

      Հետևելով նրա խորհուրդներին Դուք հնարավորինս կնվազեցնեք վերականգնման ժամանակահատվածը,          ինչպես նաև կերկարացնեք ֆիլլերի ներարկման ազդեցությունը:

 

 

Պրոցեդուրայից անմիջապես հետո շրթունքների վրա կարող է առաջանալ մի փոքր այտուց, որը կվերանա 3-7 օրվա ընթացքում: Օրվա ընթացքում ավելի լավ է զերծ մնալ դեմքի այդ հատվածում ակտիվ արտահայտություններից: Երկու շաբաթ չայցելել սաունաներ և սոլյարիներ: Հակացուցված է նաև ուժեղ ծանրաբեռնվածությունը մարզադահլիճներում:

Արդյունքը պահպանվում է 6-12 ամիս՝ կախված օրգանիզմի անհատական հատկություններից:

 

Հակացուցումներ

  • Հղիություն և լակտացիայի շրջան
  • Արյան մակարդման խանգարում
  • Հերպես և մաշկային այլ հիվանդությունների սրացման ընթացք
  • Շաքարային դիաբետ