Լազերային պիգմենտացիայի բուժում

Լազերային պիգմենտացիայի բուժում

Լազերային պիգմենտացիայի բուժում

 

Պիգմենտային բծերը կարող են հայտնվել մաշկի վրա շատ պատճառներով `տարիք, արևի ազդեցություն, հորմոնալ խանգարումներ, հիվանդություններ, հղիություն և այլն: Ներկայիս օրերին պիգմենտացիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ և անվտանգ միջոցը հանդիսանում է լազերային թերապիան:

 

Նկարագրություն

Պիգմենտացիայի լազերային բուժումը լուսային ճառագայթների ալիքային գործողությունն է մաշկի վրա, որի ընթացքում լազերային ճառագայթը ոչնչացնում է մելանինի բջիջները և որի արդյունքում բծերը թեթևանում են:

 

Պրոցեդուրայի ցուցումները՝

  • Հղիությունից հետո մաշկի վրա առաջացած պիգմենտացիա;
  • Տարիքային հիպերպիգմենտացիա;
  • Մելազմա;
  • Խորը ակնեից հետո մաշկի վրա առաջացած բծեր;
  • Էնդոկրին և հորմոնալ խանգարումների հետևանքով առաջացած հիպերպիգմենտացիա;

 

Առավելությունները

  • Արդյունավետությունը - Որոշ պիգմենտային բծեր անհետանում են առաջին պրոցեդուրայից հետո, հարկ եղած դեպքում անհրաժեշտ է մի քանի սեանս;
  • Պրոցեդուրայի ընթացքում լազերային ճառագայթմանը ենթարկվում են միայն մաշկի պիգմենտացված հատվածները, մաշկի հարակից հատվածները չեն վնասվում;
  • Լազերային բուժումը կարելի է համատեղել նաև այլ կոսմետիկ պրոցեդուրաների հետ;
  • Լազերային շտկումից հետո բծերը ընդմիշտ անհետանում են;
  • Բարդությունների նվազագույն ռիսկ;
  • Պրոցեդուրայից հետո մաշկը արագ վերականգնվում է;
  • Այրվածքներ, սպիներ չեն մնում;

 

Պրոցեդուրայի առանձնահատկությունները

Պրոցեդուրայի ընթացքում վայրկենական լուսային ճառագայթումները ազդում են մաշկի պիգմենտացված հատվածի վրա ։ Որպես կանոն, պացիենտը ցավ չի զգում: Ամեն դեպքում, անպայման օգտագործվում են հանգստացնող եւ ցավազրկող դեղամիջոցներ: Պրոցեդուրայից հետո մաշկի վրա ձևավորվում է բարակ շերտ, որը շերտազատվում է մոտ 7 օր հետո: Հնարավոր է մի փոքր կարմրություն և ուռածություն, որը շատ արագ անցնում է: Վերականգնման գործընթացի ավարտից հետո մաշկը ձեռք է բերում նորմալ գույն:

Որոշ պիգմենտային բծեր հնարավոր է լինում մշտապես հեռացնել մեկ պրոցեդուրայից հետո, մյուս բծերը պահանջում են լազերային թերապիայի մի քանի սեանսներ։ Սովորաբար ավելի մուգ բծերը վերանում են ավելի ուշ: Պրոցեդուրաների միջև ընդմիջումները կարող են տևել մի քանի շաբաթ:

Լազերային բուժումից հետո հարկավոր է նվազագույնի հասցնել արևի տակ մնալու հավանականությունը մոտ 2 շաբաթ: Դա կպաշտպանի Ձեզ նոր պիգմենտային բծերի առաջացումից։ Բացի այդ, առաջին ժամանակահատվածում տնից դուրս գալուց առաջ պարտադիր է մաշկի SPF 50+ արեւապաշտպան միջոցների կիրառումը:

 

Լազերային հղկման հակացուցումները

  • Հղիություն և լակտացիայի շրջան;
  • Սուր բորբոքային պրոցեսները նախատեսված տեղում;
  • Ընդհանուր վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ;
  • Ջերմություն;