HIFU դեմքի ձգում

HIFU դեմքի ձգում

Դեմքի ուլտրաձայնային լիֆթինգ

Ինչպես Doublo HIFU-ն աշխատում

Շատ հակատարիքային պրոցեդուրաներ ազդում են մաշկի միայն վերին շերտերի վրա: Օրինակ նրանց օգնությամբ դուք կարող եք հարթել դեմքը,  բայց չեք կարող ձգել դեմքի կախված օվալը: Դրա համար անհրաժեշտ է խորը ազդեցություն մաշկի ստորին շերտերի և մկանային մանրաթելերի վրա: Ուլտրաձայնային ձգող ալիքները թափանցում են 4,5-5 մմ խորությամբ: Ալիքները տաքացնում են մկանային հյուսվածքները մինչեւ 60-70 աստիճան - արդյունքում տեղի է ունենում սպիտակուցների մակարդում եւ սկսում են ձեւավորվել նոր կոլագենային մանրաթելեր: Դրանք ստեղծում են ձեր դեմքի, պարանոցի կամ դեկոլտեի ձգված և երիտասարդ ''շրջագիծ'':

Այս ընթացակարգը ձեզ համար է, եթե դուք ունեք

  • Կրկնազկակ
  • ''Լողացող'' դեմքի օվալ
  • Հոնքերի կախվածություն
  • Մաշկի թուլություն
  • Կնճիռներ աչքերի շուրջ
  • Շուրթերի անկյունների կախվածություն
  • Վերին կոպի կախվածություն

Պրոցեդուրայի առավելությունները

  • Պրոցեդուրան հարմար է բոլոր տեսակի մաշկերի համար և կարող է իրականացվել տարվա ցանկացած ժամանակի:
  • Արդյունքի հասնելու համար բավական է մեկ սեանս:
  • Պրոցեդուրան անցավ է:
  • Պրոցեդուրայի արդյունքը նկատելի է միանգամից:
  • Պրոցեդուրայի էֆեկտը տևում է երկար և կոսմետոլոգի մոտ  երկրորդ այցի անհրաժեշտություն կլինի ոչ շուտ, քան 1-1,5 տարի հետո:
  • Վերականգման ժամանակահատվածը կարճ է տևում:
  • Պրոցեդուրայից հետո մաշկի վրա սպիերի հետքեր չեն մնում:

Ինչու՞ «Մալետտի» կենտրոնում

«Մալետտի» կենտրոնը ստացել է Doublo HIFU -ի փորձագետի կոչում:

Մեր կլինիկայում աշխատում են ցանկացած տեսակի տարիքային փոփոխությունների հետ: Սարքը նաև օգտագործվում է մարմնի թերությունները շտկելու համար, այն համատեղելով ներարկային մեթոդների հետ, հասնելով ձգված մաշկի և սպիների հետքի բուժման հիանալի արդյունքների: