Պլազմոլիֆթինգ

Պլազմոլիֆթինգ

Պլազմոլիֆթինգ

Կոսմետոլոգիայի ամենատարածված պրոցեդուրաներից մեկը: Այն տարբերվում է ներարկման այլ եղանակներից նրանով, որ պացիենտին ներարկվում է ոչ թե բժշկական դեղամիջոցներ, այլ իրենց սեփական պլազման`հարստացված թրոմբոցիտներով:

Ինչպես է դա աշխատում!

Թրոմբոցիտները պատասխանատու են մեր արյան մակարդման համար: Դրանք  նաև պարունակում են շատ կենսաբանորեն ակտիվ նյութեր `հորմոններ, սպիտակուցներ, ամինաթթուներ, հանքանյութեր և վիտամիններ, որոնք ներգրավված են մեր մարմնի վերականգնման գործընթացներում: Երբ բժիշկ-կոսմետոլոգը պացիենտին ներարկում է իր սեփական պլազման՝ հարստացված թրոմբոցիտներով, ավելանում է կոլագենի և էլաստինի սինթեզը, ակտիվանում է նյութափոխանակությունը: Մաշկը սկսում է ակտիվորեն թարմանալ՝ ձեռք բերելով առողջ և անթերի տեսք։

Պլազմոլիֆթինգը կօգնի Ձեզ, եթե ունեք.

  • Խորը կնճիռներ;
  • Պոստակնե և մաշկի այլ հիվանդություններ (ռոզասեա, սեբորեային դերմատիտ, և այլն);
  • Մաշկը դարձել  է ոչ ձիգ և էլաստիկ, զգացվում է չորություն;
  • Սպիեր;
  • Անառողջ մաշկի գույն և պիգմենտային հետքեր;
  • Նոսր մազեր;
  • Կոսմետոլոգիական ոչ ճիշտ պրոցեդուրաներից հետո դեմքի վրա առաջացած հետքեր, որից ցանկանում եք ազատվել;

Պրոցեդուրայի ընթացակարգը

Անեսթեզիա.

Ընդհանուր առմամբ, պրոցեդուրան շատ ցավոտ չէ, սակայն անհրաժեշտության դեպքում  կարող է կիրառվել անզգայացում (կրեմի կիրառմամբ)

Պացիենտի արյան նմուշառում.

Արյան երակային նմուշառում  հատուկ վակումային համակարգի օգնությամբ:(կախված ցուցումներից, կարող է պահանջվել 1-ից 4 սրվակներ)

Ցենտրիֆուգավորում.

Պլազմոթերապիայի համար նախատեսված հատուկ ցենտրիֆուգի օգնությամբ կատարվում է արյան բաժանում երկու խմբերի ՝ պլազմայի եւ ձևավորված տարրերի

Տրոմբոցիտներով հարուստ պլազմայի կիրառումը.

Այնուհետև ներերակային ներարկումների օգնությամբ ներարկվում է տրոմբոցիտներով հարուստ պլազման: Ամբողջ պրոցեդուրան տևում է 40-ից 60 րոպե:

Պրոցեդուրայից հետո

Ընթացակարգը չունի երկար վերականգնողական ժամանակաշրջան, բայց առաջին օրը կարող են պահպանվել կարմրություն, փոքր կապտուկներ կամ այտուցներ:

-Որքա՞ն պրոցեդուրաներ են անհրաժեշտ կայուն արդյունքի հասնելու համար:

Պլազմոլիֆթինգը կուրսային պրոցեդուրա է: Առաջին բարելավումները դուք կարող եք նկատել, կոսմետոլոգի մոտ այցից 6 օր հետո: Բայց կայուն արդյունքի համար մեկ պրոցեդուրան բավարար չի լինի: Պրոցեդուրաների քանակը սահմանվում է անհատապես ՝ կախված ցանկալի արդյունքից։ Սովորաբար սահմանվում է 3-ից մինչեւ 8 սեանս:

Պլազմոլիֆթինգից հետո առաջիկա օրերին հարկավոր է.

  • Հրաժարվել դեկորատիվ կոսմետիկաներից, սաունաներից, սոլյարիներից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից;
  • Հնարավորության դեպքում ձեռքերով մի դիպեք դեմքին;
  • Լվացվել միայն առանց ալկոհոլի, նուրբ կոսմետիկայով;
  • Նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը;
  • Հակամագնիսացիների և ալկոհոլի չնդունում;

Պրոցեդուրայի հակացուցումները

  • Հղիներին և կրծքով կերակրողներին
  • Մենստրուացիա
  • Հակաբիոտիկների ընդունում
  • Պրոցեդուրայից 2 օր առաջ հակաագրեգանտների ընդունում
  • Ալերգիա հակամակարդիչների նկատմամբ, ասպիրինի անհանդուրժողականություն
  • Իմունային եւ արյան համակարգի հիվանդություններ
  • Մարմնի բարձր ջերմաստիճան
  • Համակարգային հիվանդություններ դեկոմպենսացիայի փուլում (հիպերտոնիկ հիվանդություն, շաքարախտը)
  • Քրոնիկ հիվանդությունների սրացում
  • Վարակիչ հիվանդություններ