Հիպերհիդրոզի բուժում

Հիպերհիդրոզի բուժում

Հիպերհիդրոզի բուժումը

Հիպերհիդրոզը նուրբ խնդիր է, որը հանգեցնում է բազմաթիվ անհարմարությունների: Եւ լուծել այն, ցավոք անհնար է ո՛չ կանոնավոր դեզոդորանտների օգտագործման և  ո՛չ էլ հաճախակի ցնցուղների դեպքում: Այնպես որ, եթե դուք ամաչում եք ձեր թաց ափերից, միշտ անհանգստանում եք կոկիկ տեսքի և թարմության համար , ապա հարկ է մտածել կոսմետոլոգին դիմելու մասին:

Նկարագրություն

Մենք բոլորս այս կամ այն կերպ արձագանքում ենք ուժեղ շոգին, ինտենսիվ ծանրաբեռնվածությանը և սթրեսին ։ Սակայն, որոշ մարդկանց մոտ քրտնագեղձերը չափազանց ակտիվ են: Ավելորդ քրտնարտադրությունը, որը կապված չէ ոչ ջերմաստիճանի բարձրացման, ոչ էլ հուզմունքի հետ, բժիշկները անվանում են հիպերհիդրոզ:

<<Մալետտի>> կենտրոնում հիպերհիդրոզի բուժումը կատարվում է բոտուլինոթերապիայի մեթոդով: Բոտուլոտոքսինի Ա տեսակի դեղամիջոցը կիրառվում է թևատակերին, ափերին, ոտնաթաթերին, ճակատին և գլխի մազոտ հատվածներին:

Այն թույլ է տալիս.

  • Վերականգնել նորմալ քրտնարտադրությունը;
  • Վերացնել տհաճ հոտը;
  • Բարելավել մաշկի ընդհանուր  վիճակը;

Հիպերհիդրոզի բուժման առավելությունները բոտուլինոթերապիայով

Քրտնագեղձերի աշխատանքը կարգավորվում է արդեն առաջին այցից հետո: Արդյունքը տևում է 4-8 ամիս:

Բոտուլոտոքսինի Ա տեսակի դեղամիջոցը  անվնաս է օրգանիզմի համար: Պրոցեդուրայի ընթացքում մաշկը վնասվածքներ չի կրում: Ներարկումների հետքերը բուժվում են 2-4 օրվա ընթացքում:

Պրոցեդուրայի հակացուցումները

  • Օգտագործվող դեղերի անհատական անհանդուրժողականությունը;
  • Հղիներին և կերակրող մայրերին;
  • Նյարդամկանային հիվանդություն ունեցողներին;
  • Սուր վարակիչ հիվանդություններ ունեցողներին;

Ուշադրություն դարձրեք

Հիպերհիդրոզը ինքնին հիվանդություն չի հանդիսանում: Այն միայն մարմնի օրգանիզմի առանձնահատկությունն է: Այնուամենայնիվ, քրտնարտադրությունը կարող է լինել մեկ այլ լուրջ հիվանդության հետևանք `տուբերկուլյոզ, շաքարային դիաբետ, նյարդային համակարգի հիվանդություններ և այլն: Հետևաբար, կուրսը սկսելուց առաջ, խորհուրդ է տրվում անցնել հետազոտություն և բացառել հնարավոր ռիսկերը: