Մեր աշխատանքները

Մեր աշխատանքները

«Դիագնոստիկա» բժշկական միավորումը հանդիսանում է Հայաստանի առաջատար և առավել ճանաչված բժշկական հաստատություններից մեկը, որտեղ իրականացվում է ախտորոշում և ամբուլատոր բուժում արդի բուժօգնության գրեթե բոլոր հիմնական ուղղություններով:վորման կազմում գործում են Գլխավոր բժշկական կենտրոնը Երևանում, «Կումայրի» բժշկական կենտրոնը Գյումրիում և «Սյունիք» բժշկական կենտրոնը Գորիսում:

Մեր փորձառու բժիշկ մասնագետները կօգնեն Ձեզ հնարավոր սեղմ ժամկետներում ճշտելու Ձեր ախտորոշումը, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ ամբուլատոր բուժում: Դուք կարող եք դիմել մեզ ինչպես համալիր ախտորոշում, այնպես էլ առանձին գործիքային և լաբորատոր հետազոտություններ անցնելու կամ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: Մեր կենտրոններում կատարվում են շուրջ 200 անուն տարբեր ախտորոշիչ հետազոտություններ և ամբուլատոր բուժօգնության այլ տեսակներ: Իր մասնագիտական և տեխնոլոգիական հնարավորություններով «Դիագնոստիկա» բժշկական միավորումը մեր երկրի խոշորագույն մասնագիտացված ամբուլատոր բուժհաստատությունն է: Ինչպես բժշկագիտության բնագավառում կուտակված միջազգային փորձը, այնպես էլ մեր միավորման ավելի քան 25-ամյա աշխատանքը վկայում է, որ հիվանդությունների մեծ մասը հնարավոր է արդյունավետ բուժել վաղ հայտնաբերման դեպքում, իսկ ճիշտ ախտորոշումը լիարժեք բուժման նախապայմանն է: ՈՒստի և մենք կոչ ենք անում բոլորին` պարբերաբար ենթարկվել կանխարգելիչ բժշկական զննումների, որպեսզի հնարավոր առողջական խնդիրները հայտնաբերվեն ու բուժվեն ժամանակին:  