Կանանց Տեղեկատվություն

Ընդհանուր նկարագրություն

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունը կնոջ վերարտադրողական առողջության պահպանումն ու վերականգնումն է:


Կանանց վերարտադրողական առողջության կենտրոնը հիմնվել է 1992թ. ՀՀ Առողջապահության նախարարության, ք. Երևանի քաղաքապետարանի, Հարվարդի համալսարանի, Բեթ-Իսրայել հիվանդանոցի (Բոստոն), ԱՄՆ ՄԶԳ (USAID), Ամերիկյան ՄԱՄ (AINA) կազմակերպությունների աջակցությամբ: Կենտրոնի առաջատար մասնագետները վերապատրաստվել են Հարվարդի և Կալիֆորնիայի (ԱՄՆ) համալսարաններում: Կենտրոնն աշխատում է միջազգային չափանիշներին համապատասխան ուղեցույցներով:


Վերարտադրողական առողջության կենտրոնը հիվանդներին առաջարկում է.

 

  • Էրեբունի բժշկական կենտրոն: Ծննդատուն. Կանանց վերարտադրողական առողջության կենտրոնհղիների նախածննդյան հսկողություն, ներառյալ՝ բարձր ռիսկի խմբի և մարմնական ախտաբանություններով,
  • հղիների հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստում ծննդաբերությանը՝ ըստ ԼԱՄԱԶ-ի ծրագրի, զուգընկերոջ ներկայությունը ծննդաբերության ժամանակ,
  • գինեկոլոգիական հիվանդների հետազոտություն և բուժում,
  • կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրեր,
  • անպտղության պատճառների հայտնաբերման նպատակով համալիր հետազոտության իրականացում,
  • տարբեր ուղղության բժիշկների խորհրդատվության կազմակերպում և իրականացում (գինեկոլոգներ, ուրոլոգներ, ռեպրոդուկտոլոգներ, էմբրիոլոգներ, գենետիկներ, էնդոկրինոլոգներ և այլն),
  • գինեկոլոգիական ախտաբանությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում,
  • անպտղության ախտորոշում և բուժում,
  • ընտանիքի պլանավորման հարցեր:


Ժամանակակից բարձր տեխնոլոգիական հագեցվածությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը, ինչպես նաև կենտրոնի բազմապրոֆիլությունը հիվանդներին հնարավորություն է տալիս լիարժեք հետազոտվել ախտաբանության պատճառների հայտնաբերման նպատակով և համապատասխան բուժում ստանալ:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Ծննդատուն. Կանանց վերարտադրողական առողջության կենտրոն