Մեր մասին

Էսթետիկ բժշկության կենտրոն


ՄԱԼԵՏՏԻ բժշկական կենտրոնն առաջարկում է դեպի գեղեցկություն տանող ամենավստահելի ուղին։ Մենք խնդիրների դեմ պայքարում ենք հիմքից, նորագույն սարգավորումներով, բարձրակարգ մասնագետների օգնությամբ և մեկընդմիշտ։

ՄԱԼԵՏՏԻ բժշկական կենտրոնում մատուցվում են հետևյալ ծառայությունները.

  • Գինեկոլոգիական հետազոտություններ՝ ախտորոշում, բուժում, նորագույն սարքավորումներ, ոչ ինվազիվ մեթոդներ և փորձառու մանկաբարձ-գինեկոլոգ։
  • Ֆիզիոթերապևտիկ ծառայություններ՝ բուժական մերսում, անհատական բուժական ֆիզկուլտուրա և այլն։ Գեղեցիկ կեցվածքի և ողնաշարային խնդիրների լուծումը կարող եք վստահել մեզ։
  • Մաշկային հիվանդությունների բուժում՝ մաշկային խնդիրներ, անհարթ մաշկ, պիգմենտային բծեր և հիվանդ եղունգներ, ցելյուլիտ և այլն:
  • Կոսմետոլոգիական ծառայություններ՝ մաշկի մաքրման ամենատարբեր մեթոդներ, մազահեռացման ամենաժամանակակից տարբերակներ, ուրվագծային պլաստիկա ներարկումների միջոցով, դաջվածքների ու սպիների վերացում, պրոբլեմային մաշկի համալիր բուժում և այլն։
  • Պրոֆեսիոնալ մանիկյուր, պեդիկյուր, վարսահարդարում, դիմահարդարում։ Այս ամենը՝ ՄԱԼԵՏՏԻ բժշկական կենտրոնում։

 

Մենք կիրառում ենք համաշխարհային առաջատար կոսմետոլոգիական լաբորատորիաների ժամանակակից կոսմեցեվտիկան և պրոֆեսիոնալ միջոցները:

 

Հաճելի և գեղեցիկ տեսքը շոյում է ոչ միայն ինքնազգացողությունը, այլև վստահություն է առաջացնում սեփական անձիդ նկատմամբ :

Սիրելի կանայք, այստեղ` «Մալեթթի»  գեղեցկության կենտրոնում, ELOS տեխնոլոգիայի միջամտության շնորհիվ և, իհարկե, բարձրակարգ մասնագետների օգնությամբ Դուք կարող եք վերագտնել ձեր երիտասարդությունը՝ ազատվելով բարդույթներից և անցանկալի երևույթներից՝ կատարելով մի շարք այնպիսի թերությունների շտկում, ինչպիսիք են մազահեռացումը, ակնեի բուժումը, մաշկի երիտասարդացումն ու ձգումը, պիգմենտացիայի, անոթների դեֆեկտների հեռացումը և կուպերոզի բուժումը ELOS Emax -ի միջոցով:
Ընդհանուր առմամբ, «Մալեթթի» կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները բազմաթիվ են և բազմաբնույթ: Բացի արդեն նշվածներից կա նաև պիլինգ, տղամարդու կոսմետոլոգիա, երիտասարդացնող պրոցեդուրաներ, բուժում մազաթափությունից, հիպերկարատոզի բուժում, պրոբլեմատիկ մաշկի բուժում:
«Մալեթթին» հյուրնկալ է, գեղեցիկ, ձգող, կահավորված հատուկ նորագույն, հարմարավետ և հանգստություն պատճառող կահույքով, ինչպես նաև հագեցված է համաշխարհային շուկայում բարձր վարկանիշ ունեցող նորագույն տեխնիկայով, ինչն էլ իր հերթին ապահովում է բոլոր պրոցեդուրաների անվնաս, անվտանգ և անցավ անցկացումը: