Նորություններ

Մալետտի բժշկության կենտրոնի նորություններ

Պլազմոլիֆթինգ. մաշկի վերականգնում և երիտասարդացում

Պլազմոլիֆթինգ. մաշկի վերականգնում և երիտասարդացում, սեփական արյան պլազմայի միջոցով. ներկայացնում է Արմենուհի Ավետիսյանը

«Մալետտի» էսթետիկ բժշկության կենտրոնը առաջինը և եզակիներից է Հայաստանում, որ կիրառում է Plasmօlifting (Պլազմոլիֆթինգ) մեթոդը և նույնիսկ իրականացնում է դասընթացներ, հայ մասնագետներին մեթոդի կիրառման տարբերակներին և առանձնահատություններին ծանոթացնելու համար:

Պլազմոլիֆթինգն իրենից ներկայացնում է մաշկի ոչ վիրահատական վերականգնում և երիտասարդացում սեփական պլազմայի միջոցով: 

«Ինքնավերականգնման և ինքնաերիտասարդացման» այս յուրահատուկ մեթոդի մանրամասները որոշեցինք պարզել «Մալետտի» էսթետիկ բժշկության կենտրոնի տնօրեն Արմենուհի Ավետիսյանից:

Բժշկուհի, համաշխարհային բժշկության մեջ և՞ս նորամուծություն է Պլազմոլիֆթինգի կիրառումը:

Պլազմոլիֆթինգ մեթոդը բժշկության մեջ կիրառվում է շատ վաղուց. ԽՍՀՄ տարիներին  ուներ «աուտո մեթոդ» անվանումը: Վերջին տարիներին արդեն պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժներ Ռոման Զարուդիի և Ռենատ Ախմերովի նախաձեռնությամբ աուտոպլազման սկսեց կիրառվել ավելի տեղային-նպատակային եղանակով: Եվ ըստ էության, հեղինակեցին պլազմոլիֆթինգի մեթոդը: Մեթոդն իրենք առաջին անգամ կիրառել են ատամնային իմպլանտացիայի ոլորտում, ստացել են վերականգման աննախադեպ արդյունքներ, վերքն ապաքինվել է 3 անգամ ավելի կարճ ժամանակահատվածում, քան ընդունված էր: Հետագայում, երկարատև փորձարկումներից հետո, սկսվեց մեթոդի կիրառումն արդեն շատ այլ բնագավառներում ևս՝ ռեաբիլիտոլոգիա, վնասվածքաբանություն-օրթոպեդիա, ստոմատոլոգիա, պլաստիկ վիրաբուժություն…   

Այսինքն, ներարկված պլազման օգնում է վերականգնել, երիտասարդացնել մաշկը: Մանրամասնեք, խնդրեմ, ի՞նչ այլ ցուցումներ ունի Պլազմոլիֆթինգը:

Այո, իրավացի եք, ներարկված հատվածում օրգանիզմի վերականգնողական ֆունկցիան ուժգնանում է: Արդեն իսկ ունենք հրաշալի արդյունք մազաթափության դեմ պայքարում, անկախ դրա առաջացման պատճառից, մաշկային հիվանդությունների բուժման բնագավառում ևս ունենք շատ դրական արդյունքներ, իսկ կոսմետոլոգիայի մեջ այն հիմնականում կիրառվում է որպես երիտասարդացնող, պիգմենտացիան վերացնող և մաշկի ռեսուրսները խթանող մեթոդ:

Այս դեպքում, ստացվում է՝ բացառվում են ալերգիկ բոլոր դրսևորումները, այդպե՞ս է:

Իհարկե: Աուտոպլազման, ինչպես գիտենք, ստացվում է հենց պացիենտի արյունից, և այս կերպ բացառվում են բոլոր հնարավոր ալերգիկ գործոնները, այն մշակվում է հատուկ սրվակների մեջ, որոնք թույլ են տալիս անմիջապես սրվակից արյունը ներարկել մարդուն: 

Մենք կոսմետոլոգիայում նախկինում առավել հաճախ կիրառում էինք հիալուրոնաթթվի հիմքով գելեր, սակայն, քանի որ սրանք ամեն դեպքում օտար մարմին են, երբեմն չէին ընդունվում պացիենտի օրգանիզմի կողմից, իսկ պլազմոգելի կիրառումը հակացուցված չէ նաև բոլոր տիպի ալերգիկներին:

Բացի ոչ ալերգեն լինելը, ի՞նչ առանձնահատկություններ ունի Պլազմոլիֆթինգի կիրառումը կոսմետոլոգիայում:

Հիալուրոնաթթվով կարելի էր կատարել շուրթերի կորեկցիա, դեմքի կնճիռների վերացում, իսկ պլազմոգելն , այս դեպքում, այս ամենին զուգահեռ, խթանում է նաև մաշկի ռեսուրսները, և որպես արդյունք՝ ունենում ենք ոչ միայն ծավալի ավելացում, այլ նաև դանդաղում է ծերացման գործընթացը:

Պլազմոլիֆթինգը լայնորեն կիրառվում է նաև մաշկաբանության ոլորտում: Որո՞նք են ցուցումները:

Մաշկաբանության մեջ պլազմոլիֆթինգի կիրառման ցուցումներն են վնասված մաշկի վերականգնումը, տրոֆիկ խոցերը, դիաբետիկ ոտնաթաթը, ընդհանրապես՝ շաքարային դիաբետով տառապող մարդկանց մաշկը, որը շատ չոր է և ունի հատուկ խնամքի կարիք: Փսորիազի դեպքում Պլազմոլիֆթինգը վերականգնում է մաշկի ամբողջականությունը, մազաթափության բուժումը՝ և դիֆուզ, և՛ օջախային: Մազաթափության բուժման համար կիրառվող դեղորայքը շատ հաճախ կողմնակի և հակառակ ազդեցություն է ունենում, այս դեպքում, բուժումը կատարվում է մարդու սեփական ռեսուրսների, սեփական արյան շնորհիվ և բավական արդյունավետ է:

Ձեր կենտրոնը, գիտենք, որ բացի մեթոդի կիրառումը, կազմակերպում է նաև պրոֆեսիոնալ դասընթացներ տարբեր մասնագիտություն ունեցող բժիշկների համար, այդպիսով Պլազմոլիֆթինգ մեթոդը դարձնելով առավել ճանաչելի հայ բժիշկների շրջանում:

Այո,  մենք ինքներս Պլազմոլիֆթինգի մեթոդը կիրառում ենք արդեն 3 տարուց ավել՝ կոսմետոլոգիայի և մաշկաբանության մեջ: Մեր մասնագետներն անցել են ուսուցում Մոսկվայում՝ հենց Ռենատ Ախմերովի, այս գյուտի համհեղինակի մոտ:«Մալետտի» էսթետիկ բժշկության կենտրոնը մշտապես փորձում  է նպաստել մեթոդի մասին հայ բժիշկների իրազեկության մակարդակի բարձրացմանը՝ կազմակերպելով խմբային և անհատական վերապատրաստումներ ոլորտի առաջատար մասնագետի՝ Օլեսյա Չիրկովայի հետ: Նա առաջիններից էր, ով սկսեց կիրառել այն՝ բոլորիս զարցմացնելով հիանալի արդյունքներով: Դասընթացները կլինեն շարունակական, և հուսով եմ՝ շատ ու շատ մասնագետներ կկարողանան մասնակցել և տիրապետել այս մեթոդին:

                                      

 

← Բոլոր նորությունները