Նորություններ

Մալետտի բժշկության կենտրոնի նորություններ

Ատամների սպիտակեցում

Ինչպես հայտնի է` շատ գործոնների ազդեցության տակ ատամները կարող են փոխել իրենց գույնը։ Գունային երանգի փոփոխություն կարող են առաջացնել մուգ թեյի, սուրճի օգտագործումը, ծխելը, ատամի խոռոչի հիգիենայի բացակայությունը, ընդհանուր հիվանդությունները, ժառանգականությունը։
Մարդը մշտապես ձգտում է ներդաշնակության ու գեղեցկության, և շատերը կուզենային վերադարձնել իրենց ձյունաճերմակ ժպիտը։ Այդ նպատակին էլ ծառայում է ատամների սպիտակեցման գործողությունը։ Սակայն պետք է հիշել, որ կան ցուցումներ և հակացուցումներ սպիտակեցման նկատմամբ, քանի որ մի շարք դեպքերում այդ գործողությունը կարող է հանգեցնել էմալի քայքայման և առաջացնել ատամների գերզգայունության երևույթ և դրա համար էլ պետք է այդ հարցով խորհրդակցել բժշկի հետ։

 

Տնային սպիտակեցումը խնայողական սպիտակեցում է։

Մեր կլինիկայում կիրառվում է ատամների սպիտակեցման OPALESCENCE համակարգը։ Այն իրենից ներկայացնում է անգույն գել կարբամիդի գերօքսիդի հիմքի վրա` տարբեր խտություններով (15% և 20%)։ Կապպան պատրաստվում է անհատապես, այն լրացվում է գելով և հագցվում է ատամնաշարի վրա։ Ամեն օր, մի քանի ժամ, անհրաժեշտ է դրանով քայլել տանը։ Այդպիսի սպիտակեցման կուրսը տևում է 1-2 շաբաթ։ Գույնը վերջնականապես ձևավորվում է 2-3 շաբաթ անց։ Այդպիսի սպիտակեցումը թեև ավելի երկար է տևում ժամանակի առումով, բայց, այնուամենայնիվ, ավելի անվտանգ է իր ազդեցությամբ։

 

Օֆիսային սպիտակեցումը ատամների սպիտակեցումն է ստոմատոլոգիական կաբինետի պայմաններում։

Օգտագործվում են սպիտակեցնող նյութեր` բարձր խտությամբ, ինչպես նաև սպիտակեցնող ազդակների ներգործությունից բերանի խոռոչի լորձաթաղանթի պաշտպանության միջոցներ։ Սպիտակեցնող նյութերն ակտիվացնում են հատուկ լամպերով կամ լազերային միջոցներով, օրինակ` ZOOM համակարգով։ Սպիտակեցման այդպիսի տեսակի վերջնական արդյունքն ստացվում է 1-2-3 այցից հետո։
Գոյություն ունի օֆիսային սպիտակեցման ևս մեկ տեսակ` ներարմատախողովակային սպիտակեցումը։ Հաճախ արմատային խողովակներով բուժված ատամները գույնով տարբերվում են հարևան ատամներից։ Այդպիսի դեպքերում էլ հենց կիրառվում է ներխողովակային սպիտակեցումը։ Տվյալ մեթոդիկան կայանում է նրանում, որ սպիտակեցնող բաղադրությունը մտցնում են պսակային մաս։ Որպես կանոն` բավական է այդպիսի 1-2 գործողություն, որպեսզի սպիտակեցվող ատամի գույնը առավելագույն չափով մոտենա «կենդանի» ատամի գույնին։

Ինչպես օֆիսային, այնպես էլ տնային սպիտակեցումը թույլ է տալիս հասնել միանման արդյունքների` փոխել ատամի գույնը միջինը 8-12 երանգով, հեռացնել ներքին և արտաքին մգացումները։ Ատամների սպիտակեցումից հետո, մի քանի օր ավելի լավ է ձեռնպահ մնալ «գունավորող» մթերքների` սուրճի, մուգ թեյի, ճակնդեղի, խաղողի հյութի օգտագործումից։
Սպիտակեցման ստացված արդյունքները պահպանելու համար անհրաժեշտ է տարին մեկ անգամ անցկացնել սպիտակեցման լրացուցիչ կուրս, սակայն արդեն փոքր խտության սպիտակեցնող նյութերով։
Սպիտակեցման գործողությունը փոխում է միայն բնական ատամների գույնը։ Ատամնալիցքերը, ատամնապսակները սպիտակեցման ժամանակ պահպանում են իրենց գույնը։ Դրա համար էլ սպիտակեցման գործողությունից հետո դրանք հարկ է լինում փոխել։

 

 

← Բոլոր նորությունները