Նորություններ

Մալետտի բժշկության կենտրոնի նորություններ

ELOS երիտասարդացում

ELOS երիտասարդացումը ոչ վիրահատական ազդեցության բացառիկ տեխնոլոգիա է, որը առանձնանում է բարձր արդյունավետությամբ և չի վնասում մաշկը: Երիտասարդացման սարքը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում ստանալ տեսանելիորեն ավելի հարթ մաշկ, վերադարձնել մաշկի առողջ գույնը և էլաստիկությունը: Արդյունքները տեսանելի են արդեն առաջին իսկ միջամտությունից հետո, միջամտությունների քանակը որոշվում է անհատական առանձնահատկություններից ելնելով:


ELOS ԹԵՐՄՈԼԻՖՏԻՆԳ
ELOS- թերմոլիֆտինգը մաշկի վրա ոչ ինվազիվ ազդեցության բացառիկ տեխնոլոգիա է, որը հիմնված է լուսային (օպտիկական) էներգիայի և բարձր հաճախականությամբ հոսանքի (ռադիոալիքների) զուգորդման վրա: ELOS անվանումը նշանակում է էլեկտրա-օպտիկական համադրություն: Օպտիկական էներգիան զգալի կերպով ազդում է մաշկի մակերեսային շերտերի վրա և ուժեղացնում ռադիոալիքների ազդեցությունը: Մաշկի խորը շերտեր թափանցող ռադիոալիքների ջերմային ազդեցությունը առաջ է բերում կոլլագենի հյուսավածքների կծկում, ինչպես նաև խթանում է նոր կոլլագենի և էլաստինի սինթեզը`ներսից ապահովելով հյուվածքների ամրացումը:
Միջամտությունը
Միջամտության առանձնահատկությունն է նրա ուղղվածությունը` լուսային էներգիան և ռադիոալիքները մաշկի սահմաններից դուրս չեն գալիս, իսկ մշակվող մակերևույթի ակտիվ սառեցումը օգնում է խուսափել էպիդերմիսի գերտաքացումից` նվազեցնելով կողմնակի երևույթների հնարավորությունը: Բուժման կուրսի ընթացքում անհրաժեշտ է հետևել բժշկի նշանակումներին և խորհուրդներին:
Այս միջամտության ժամանակ կիրառվում է ELOS-ST ապլիկատորը, որը նախատեսված է կնճիռների մշակման և մաշկի կառուցվածքի և գույնի բարելավման համար: Լիֆտինգի և երիտասարդացման արդյունքը միջամտությունների կուրսի ընթացքում ավելի ու ավելի է լավանում: Առաջնային արդյունքը տեսանելի է միանգամից, հետագա արդյունքը` մի քանի շաբաթից: Ամբողջ ընթացքում մաշկի խորը շերտերում տեղի է ունենում կոլլագենային հյուսվածքների ակտիվ սինթեզ: Ազդեցության արդյունքում վերականգնվում է մաշկի էլաստիկությունը և լավանում է մաշկի արտաքին տեսքը, մաշկը ունենում է երիտասարդ և լիովին երիտասարդ տեսք: Ձեռքբերված արդյունքը պետք է պահպանվի օժանդակ կուրսերի օգնությամբ: Միևնույն ժամանակ կան տվյալներ, որ 3-5 % դեպքերում նկատվում է ռադիոալիքների ազդեցության նկատմամբ մաշկի դիմադրողականություն:


Միջամտության իրականացման հակացուցումներ.
- Ազդեցության շրջանում բորբոքային գործընթացներ
- ուռուցքի և համակարգային հիվանդությունների առկայություն, որոնք կարող են ակտիվանալ տաքացման ժամանակ,
- հղիություն և կրծքով կերակրում,
- չափից ավելի արևահարված մաշկ, ավտոարևայրուք (եթե արևայրուքից անցել է 1 ամսից քիչ ժամանակ),
- Իմպլանտավորված կարդիոստիմուլյատորի կամ էլեկտրոնային սարքի առկայություն,


Անհատական մոտեցում հետևյալ դեպքերում.
-ազդեցության շրջանում չներծծվող իմպլանտատների առկայություն,
- մաշկի լազերային մշակումներ կամ խորքային պիլինգներ վերջին 3 ամիսների ընթացքում:


ELOS ՊԻԳՄԵՆՏՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Ցավոք, արևի լույսը մեզ է պարգևում ոչ միայն գեզեցկություն և արևայրուք ու D վիտամինի արտազատման խթան հանդիսանում, այլ նաև դառնում անցանկալի բծերի, էրիթեմայի, անոթների վնասման պատճառ: Մելանոգենեզի խախտումներով արտահայտված ժառանգական գործոնները, ծխելը, ալկոհոլը, սթրեսը ավելի են ուժեղացնում շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունը, ինչի հետևանքով առաջանում են տելեանգիէկտազիաներ, կնճիռներ, տեղի է ունենում մաշկի վաղաժամ թառամում:
Էսթետիկ թերությունների շտկման ավելացող կարիքը խթանում է ժամանակակից ֆիզիոթերապևտիկ տեխնոլոգիաների որոնումը և մշակումը: Այժմ կոսմետոլոգիայի հիմնական տենդենցն է միջամտության արդյունավետությունը` համադրված իր անվտանգության (բարդացումների մինիմալ ռիսկով) և վերականգնաման կարճ ժամանակահատվածի հետ:
ELOS տեխնոլոգիան իմպուլսային լուսային ճառագայթման և ռադիոհաճախական դիապազոնում բարձր հաճախականությամբ բիպոլյար էլեկտրական հոսանքի միաժամանակյա ազդեցությունն է: Տվյալ մեթոդը թույլ է տալիս վերականգնել ՈՒՄ-վնասված մաշկը, լավացնել անոթների վիճակը, հավասարեցնել պիգմենտացիան, դարձնում է մաշկի խորքային շերտերը ավելի առագձական: Գործողության սկզբունքը հիմնված է համապատասխան գունակիրների կողմից լուսային էներգիայի կլանման (օրինակ, արյան հեմոգլոբինը հատկապես ակտիվ կերպով է կլանում 480-630 նմ ալիքի երկարության լույսը, մելանինը կամ պիգմենտը կլանում է 694-755 նմ լույս) և կլանված լուսային էներգիան ջերմության փոխակերպելու վրա: Նշանակետի նախնական տաքացումը բարձրացնում է նրա հաղորդականությունը, և նշանակետը տաքացնող և նրա քայքայմանը նպաստող ԲՀ հոսանքի մեծ մասը ձգտում է դեպի այն` առանց շրջապատող հյուսվածքները և էպիդերմիսը վնասելու:
Երկու տարբեր էներգիաների համադրությունը բերում է ազդեցության ավելի ընտրողական ուղղություն, քան նրանցից որևէ մեկի կիրառումը: Պիգմենտային գոյացությունների խնդրի լուծման ժամանակ լուսային իմպուլսի էներգիան կլանվում է էպիդերմիսի բջիջներում մելանինի գրանուլների կողմից, որից հետո բջիջներում մելանինը քայքայվում և կլանվում է բջջի լիզոսոմալ մասնիկների կողմից: Շնորհիվ լայն սպեկտրի, բարձր ինտենսիվության և հետևաբար ամշկի բոլոր շերտեր խորը ներթափանցման` այս մեթոդի օգնությամբ հնարավոր է քայքայել տարբեր չափերի պիգմենտային և անոթային գոյացություններ մինչև 4 մմ խորության վրա: Անոթային գոյացությունների վրա ազդեցության ժամանակ տեղի է ունենում անոթների կլանում և տաքացում, անոթների պատերի զոդում և հետագա հեռացում ֆագոցիտոզի միջոցով օրգանիզմի կողմից: Ընդ որում նշանակետը շրջապատող հյուսվածքները չեն վնասվում: Այս մեթոդի առավելութնունը նաև այն  է, որ էնէրգիան չի ցրվում և չի արտացոլվում, այս պատճառով տրվող էներգիայի քանակը հայտնի է: Թափանցման խորությունը նույնպես վերահսկվում է և կազմում է էլեկտրոդների միջև գեռավորության կեսը: Միջամտության ժամանակկարելի է փոփոխել իմպուլսի երկարությունը, ինչը հնարավորություն է տալիս ընտրել հիվանդի սպեցիֆիկ պաթոլոգիայի կամ մաշկի տիպի համար օպտիմալ ռեժիմը:


- Տվյալ միջամտության արդյունքները կանխատեսելի են, և հմուտ վարպետի կողմից ճիշտ իրականացման և կանոնների պահպանման դեպքում մեթոդը անվտանգ է և արդյունավետ: Միջամտությունը տևում է 10-60 րոպե` կախված մշակվող մակերևույթի ծավալից և հիվանդի անհատական տանելիության վիճակից: Բուժման կուրսը կազմում է 2-4 միջամտություն (1 միջամտություն 3-5 շաբաթվա ընթացքում):
- Չի պահանջվում նախապատրաստում:  Կուրսի ընթացքում հիվանդների մոտ անհետանում են պիգմենտային բծերը, կարմրածությունները, տելեանգիտէկտազիաները, լազերային հղկումից հետո էրիթեմաները և հիվանդի արտաքին տեսքը փչացնող այլ խնդիրները: Լավանում են մաշկի գույնը և կառուցվածքը, անհետանում է կնճիռների մանր ցանցը` հատկապես աչքերի և շուրթերի շրջանում` կոլլագենի սինթեզի գործընթացների ակտիվացման հաշվին: Հիվանդը լավ է տանում միջամտությունը, սառեցման ներկառուցված համարգը թույլ չի տալիս էպիդերմիսի գերտաքացում: Այս տեխնոլոգիայի լայն հնարավորությունները հնարավորություն են տալիս կիրառելու այն նույնիսկ արևահարված և մուգ մաշկի դեպքում:

 

← Բոլոր նորությունները