Մաշկի լազերային հղկում

Մաշկի լազերային հղկում

Դեմքի լազերային երիտասարդացում

PIXEL CO2 Аlma Lasers

Ֆրակցիոն թերմոլիզի գործընթացը:

Այս գործընթացի ժամանակ լազերային էներգիան առաջացնում է մաշկի վերահսկվող գոլորշիացում՝ սելեկտիվ լուսաթերմոլիզի   սկզբունքների համաձայն: Լազերային մշակման կլինիկական դրսևորումները կախված են մաշկի ինքնուրույն վերականգնվելու ունակությունից:

Վերնամաշկի (էպիդերմիս) բջիջների գոլորշիացումից հետո տեղի է ունենում նոր կերատինոցիտների առաջացման գործընթացը, վերնամաշկի և մաշկի բջիջների հետ սկսում են սինթեզվել կոլագենի և էլաստինի մանրաթելերը, որոնք ապահովում են մաշկի արտաքին տեսքի և կառուցվածքի լավացումը: Այս մասին վկայում է պացիենտների 50%-ը վաղ շրջանում:

СО2 լազերային հղկումից հետո կոլագենի վերամոդելավորումը, ինչպես նաև հետագա կլինիկական առաջխաղացումներն ու դրական փոփոխությունները հաճախ շարունակվում են 18 ամիսների ընթացքում:

 

Ֆրակցիոն СО2 լազերը գոլորշիացնում է մաշկի վերին շերտը, որի փոխարեն ձևավորվում է նոր, հարթ մաշկ: Լազերը հազարավոր միկրոտեղային հարվածներ է հասցնում, որոնց միջակայքում անվնաս հյուսվածք է պահպանվում, ինչը թույլ է տալիս կրճատել վերականգնողական ժամանակաշրջանի տևողությունը:

СО2 լազերը նույնպես ազդում է կոլագենի մանրաթելերի վրա՝ տաքացնելով և կրճատելով նրանց, որը տալիս է ձգման արդյունք: Ջերմային փոխազդեցությունների արդյունքում ձևավորվում են նոր կոլագենային մանրաթելեր առաջացնելով նեոկոլագենեզ, ինչը թույլ է տալիս հետևել աճող երիտասարդացման արդյունքներին ոչ պակաս, քան վեց ամիսների ընթացքում:

 

 

 

 

 

Լազերային և միկրոպլազմային երիտասարդացում

 

CO2 ֆրակցիոն հղկման ցուցումներն են՝

 

  • Ֆոտո և քրոնոծերացում;
  • Խորը և թեթև մակերեսային կնճիռների առկայություն;
  • Տարիքի հետ մաշկի առաձգականության և էլաստիկության կորուստ;
  • Մաշկի ավելցուկ;
  • Մաշկային հիվանդություններից հետո մնացած սպիներ (մասնավորապես պզուկների, կորյակների, բշտիկերի հետքերը);
  • Տարբեր բնույթի սպիներ;
  • Հիպերպիգմենտացիա;
  • Կերատոմ;
  • Ակտինիկական կերատոզ;
  • Մարմնի վրա առաջացած գծեր:

 

СО2 ֆրակցիոն երիտասարդացում

 

СО2 ֆրակցիոն լազերային ճառագայթները միաժամանակ ներազդում են մաշկի թե՛ մակերեսային և թե՛ ավելի հաստ շերտերի վրա:Նրանք օժտված են ավելի բարձր ջերմային ազդեցությամբ, ինչի արդյունքում ստացվում է երիտասարդացման ցայտուն պատկեր, որն էլ իր հերթին կրճատում է պրոցեդուրայի հաճախականությունը: СО2 ֆրակցիոն երիտասարդացման պրոցեդուրան ունի շատ կարճաժամկետ վերականգնողական շրջան, մաշկին հասցվող վերահսկվող նվազագույն վնաս, մաշկի որակի հիստոլոգիական բարելավման ցուցանիշ: Այս պրոցեդուրան հնարավոր է անցկացնել նույնիսկ այն պացիենտների վրա, ովքեր ունեն շատ բարակ և նուրբ մաշկ: Պրոցեդուրայից հետո գրեթե բացառվում է հիպերպիգմենտացիայի առաջացման հնարավորությունը: СО2 ֆրակցիոն երիտասարդացման պրոցեդուրան կարելի է անցկացնել մարմնի ցանկացած հատվածի վրա:

 

Մեր PIXEL CO2 Аlma Lasers ապարատն ունի եզակի գլանակային ծայրադիր, որը միայն շարժման ընթացքում է արձակում մի շարք ճառագայթներ՝ յոթ պիկսելներից: Այս առանձնահատկությունը արագացնում է պրոցեդուրայի գործընթացը և այն դարձնում ավելի քիչ ցավոտ:

 

Ինչպե՞ս է անցկացվում պրոցեդուրան:

 

Պրոցեդուրայի առաջին փուլում տեղային անզգայացում է արվում 30-40 րոպե տևողությամբ: Ապա հաջորդում է մաշկի մշակման բուն փուլը: Այս փուլում պրոցեդուրայի ժամանակ պացիենտը թեթևակի այրոց է զգում, որի ավարտից հետո մաշկը դառնում է ալ կարմիր և մի քիչ այտուցված: Այրոցի զգացողությունը տևում է 30-40 րոպե, որի ընթացքում թույլ է տրվում ընդունել ցավազրկող դեղամիջոցներ, ինչպես նաև քսել բժիշկի կողմից երաշխավորված և ցուցված հատուկ կրեմներ:

 

 

 

СО2 ֆրակցիոն երիտասարդացման պրոցեդուրան անցկացնելու  հակացուցումներն են՝

 

  • Հղիություն և կրծքով կերակրում
  • Թարմ արևայրուք
  • Հակում դեպի հիպերտրոֆիկ սպիների առաջացմանը՝ հատկապես կելոիդների
  • Հերպես վարակ՝ հատկապես սուր փուլում
  • Ակնեի սրացում և մաշկային այլ հիվանդություններ
  • Արյան մակարդելիության խանգարման հետ կապված հիվանդություններ
  • Անբուժելի խրոնիկ հիվանդություններ
  • Ուռուցքներ

 

Վերականգնման շրջանը

         Տարբեր պացիենտների մոտ վերականգնման շրջանը տարբեր է: Սակայն միջին տևողությունը կազմում է 5-7 օր, որի ընթացքում պացիենտը կորցնում է հասարակական ակտիվությունը: Պրոցեդուրայի ավարտից հետո առաջին մի քանի օրերի ընթացքում մաշկը կարմիր և այտուցված է լինում: Այտուցն ավելի նկատելի է լինում հատկապես կոպերի և դեմքի ներքևի հատվածներում: Այս ընթացքում ավելի արտահայտված են դառնում կնճիռներն ու ծալքերը: Այտուցն սկսում է անհետանալ պրոցեդուրայից երեք կամ չորս օր հետո: Այս ժամանակահատվածում մաշկը սկսում է

շերտազատվել, սակայն չի թույլատրվում ձեռքով պոկել այն: Ամեն ինչ պետք կատարվի բնական ճանապարհով:

Պրոցեդուրայի վեցերորդ օրը շերտազատումն ավարտվում է, սակայն դեռ մնում է թեթևակի կարմրություն: Այս խնդիրը կարելի է լուծել՝ դեմքին տոնային կրեմ քսելով: Պրոֆիլակտիկայի համար պիգմենտացիայի և սպինների առկայության դեպքում անհրաժեշտ է հետևել բժշկի խորհուրդներին: Շպար կարելի է օգտագործել պրոցեդուրայից 5-6 օր հետո, իսկ առաջին երեք ամիսների ընթացքում անհրաժեշտ է օգտագործել SPF արևապաշտպան կրեմներ:

 

Տարվա ո°ր եղանակին է կարելի անցկացնել СО2 ֆրակցիոն երիտասարդացման պրոցեդուրան:

Ավելի լավ է դիմել այս պրոցեդուրայի օգնությանը հոկտեմբերից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում: Սակայն, եթե պացիենտը խիստ հետևի բժիշկի կողմից տրված ցուցումներին, ապա այն կարելի է իրականացնել տարվա ցանկացած եղանակին:

 

Հիմնական արդյունքներն են՝

 

  • Մաշկի ձգում և ավելցուկային մաշկի նվազեցում
  • Կնճիռների հարթեցում
  • Պիգմենտների նվազեցում
  • Ատրոֆիկ սպիների հավասարեցում
  • Ակնեի հետևանքով առաջացած պիգմենտների նվազեցում

 

СО2 ֆրակցիոն հղկումը հիանալի համադրվում է այլ պրոցեդուրաների հետ: Հատկապես նկատելի արդյունք է գրանցվում, երբ այն անցկացվում է մաշկի խորը հարթեցման կուրսի՝ այսպես կոչված «բիորեվիտալիզացիայի» հետ:

Այս պրոցեդուրան հիանալի կերպով կհարթեցնի մաշկը և կօգնի ավելի շուտ վերականգնվել:

Լազերային հղկման մեթոդը նաև շատ ցանկալի դրական արդյունքներ է գրանցել մարմնի ցանկացած հատվածում առաջացած գծերի բուժման ընթացքում: Ոչ միայն արդյունքներն են ապշեցնող, այլև վերականգնման գործընթացն է շատ արագ իրականանում՝ միևնույն ժամանակ պացիենտին չզրկելով հասարակական ակտիվությունից: